Ամեն անգամ, երբ ամուսինս գնում է սկեսուրիս տեսակցության և տուն վերադառնում,մեր մեջ կոնֆլիկտ է լինում․․․Էլ չեմ դիմանում,
չգիտեմ ինչ անեմ։Ես ու ամուսինս արդեն մի քանի տարի է ամուսնացած ենք, ունենք մեկ երեխա: Մենք ընդհանուր առմամբ հաշտ
զույգ ենք,մենք միայն վի ճում ենք,երբ ամուսինս գնում է մորը տեսակցության ու վերադառնում է սաս տիկ լարված,մի հոնքը՝ բարձր:

Նման դեպքերում գլխի էի ընկնում, որ սկեսուրս կրկին որդուն տրամադրել է իմ դեմ: Այդ օրն էլ ամուսինս ուշ եկավ տուն: Ջղա յին
հայացքով նստեց: Ես հետաքրքրվեցի, ինչ է պատահել, վա՞տ է զգում, աշխատավայրում ինչ որ բան այն չէ՞:Բայց նա երեսիս չնայե-
լով ասաց, որ նորմալ է: Մի փոքր լռելուց հետո նա շարունակեց.
-Լսիր, մայրիկս ճիշտ է ասում, մեր տունը պետք է գրանցենք նրա անունով: Եվ ես համամիտ եմ նրա հետ:

-Ի՞նչ, — զարմացած հարցրի ես:
-Այո, մեր տունը պետք է գրանցենք նրա անունով: Մայրիկս ասում է,որ մի օր մենք կարող ենք բաժա նվել և դու երեխայի հետ կվերց-
նեք բնակարանը, իսկ ես կմնամ անտուն: Նա մեր, այսինքն իմ մասին է մտածում:

-Լավ, արի պատկերացնենք, որ մենք բաժա նվում ենք, դու քո երեխային անտու՞ն ես թողնելու: Կարծում եմ մայրիկդ ուրիշ պլաններ
ունի, բայց ես չեմ տա իմ համաձայնությունը: Այսպես ամեն անգամ, երբ ամուսինս գալիս է մոր տանից, մենք վի ճում ենք: Հոգնել եմ
արդեն, մի օր հաստատ կվերցնեմ երեխային ու կգնամ ծնողներիս տուն:
