Այս բաղադրատոմսը ես ինձ հետ բերել եմ Թբիլիսիից։
Այն ինձ տվել է վրացի խոհարար։
200 մլ․ կեֆիր, 2 ձու, 3 բաժակ ալյուր, 1 թեյի գդալ աղ, 0,5 թեյի գդալ սոդա, 2 ճաշի գդալ բուսական յուղ, 1 թեյի գդալ շաքար, 0,5 կգ․ պանիր։
Պատրաստման եղանակը․
Մինչև միատարր զանգված դառնալը խառնում ենք կեֆիր +ձու:

Ավելացնում ենք մնացած բաղադրիչները (աղ, սոդա, շաքար, յուղ)։ Խառնում ենք։
Աստիճանաբար շաղ ենք տալիս ալյուրը և անընդհատ խառնում պատառաքաղով։
Պատրաստում ենք միջուկը՝ ձու+պանիր, մանրացրած մանր քերիչով։ Բաժանում ենք խմորը մասերի։
Գրտնակում ենք բարակ լոշիկները։
Դնում ենք միջուկը՝ վերևից ծածկելով երկրորդ լոշիկով։
Տապակում ենք տապակայի մեջ՝ երկու կողմից։
