Ամենակարող Տեր Աստված, պահիր ու պահպանիր բանակն Հայոց․․․Աղոթք Հայոց բանակի համար
Տեր Աստված պահիր ու պահպանիր մեր զինվորներին Թող Տիրոջ Ամենազոր Սուրբ Աջը ամենայն ժամ զորակից ու պահապան լինի
մեր ժողովրդին, հայրենյաց պաշտպան մեր խիզախ զինվորներին։ Փառք ու պատիվ նրանց։Ամենազոր Աստված և Թագավոր Հավի-
տենից անսասան և անպարտելի պահիր Քո ժողովրդին և հայոց աշխարհը։

Կյանքի աղբյուր, խաղաղության պարգևիչ և Քո ծառաների զորացուցիչ, խաղաղ կյանք պարգևիր հայրենի մեր երկիրն ու զորացրու
թշնամիների դեմ պատերազմույմ ի փառս Քո սուրբ անվան։ՏԵ՛Ր ԻՄ, զավակներդ այսօր կանգնած են մեր երկրի պաշտպանության
համար:
Նրանք վրեժ ունեն լուծելու նրանք իրենց հայրերի,պապերի փոխարեն,որոնք արձակեցին իրենց շղթայակապ ու անպարագիծ երազ-
ները և անդադրում ու անշեջ հուշերի միջոցով, ժառանգեցին իրենց սերն ու կարոտը հայրենիքի սահմանների նկատմամբ…

Ով, ամենակարող, ամենաբարեգութ Տեր, ամեն օր լսում ես նրանց մայրերի աղոթքը, ու տեսնում, թե ինչպես են նրանք մայրական
կաթի ու արցունքների միջով հավատ ու սեր փոխանցում իրենց զավակներին..Ողորմիր նրանց…Քեզ է վստահված նրանց կյանքն ու
ճակատագիրը: Ուժ տուր նրանց, անհնարինը դարձրու հնարավոր, որ հայ զինվորը կարողանա իրականացնել իր երկրի տերը լինե-
լու իրողությունը:
Փառք Քեզ ամենազոր, ամենակարող և ամենաբարեգութ Տեր, հավիտյանս հավիտենից։Ամեն
