-Աղջիկս, տես փողս կհերիքի՞ 1 հացի համար,-ասաց անծանոթ տատիկը․ Կյանքում շատ բաներ եմ տեսել, բայց․․․Այդ տարեց կնոջը
երբեք չեմ մոռանա
Ցավոք, այսօր շատ են աղքատները: Շատերի աշխատավարձն ու թոշակը բավականացնում է միայն նրա համար, որ վճարեն կոմու-
նալները, դեղեր գնեն և ուտեն ամենահասարակ սնունդը:Էլ չեմ խոսում հագուստի և կոշիկի մասին: Իսկ եթե փչացել է սառնարանը
կամ հեռուստացույցը, ստիպված են ապառիկով գնել:

Նույն կերպ էլ մենք էինք ապրում: Ավելի լավ կյանք գտնելու համար տեղափոխվեցինք քաղաք: Այդ օրը գրպանումս կար երկու հացի
գումար: Խանութին դեռ չհասած՝ տեսա, որ մի տատիկ է կանգնած, ձեռքում էլ ինչ-որ բան կար:Երբ մոտեցա, նա ինձ մեկնեց ձեռքը.
-Աղջիկս, օգնիր հաշվեմ, տես բավականացնում է հաց գնելու համար,– խնդրեց նա:
Տեսա, որ գումարը քիչ է…
-Սպասիր, տատիկ ջան, – ասացի նրան, իսկ ինքս գնացի հաց գնելու:

Ես երկու հատ հաց գնեցի, մեկը տվեցի նրա:Նա դողացող ձեռքերով մետաղադրամները մոտեցրեց ինձ, իբր որ վերցնեմ իր գումարը:
-Պետք չի, տատիկ ջան, ես դեռ կհասցնեմ աշխատել,– պատասխանեցի ես՝ փորձելով զսպել արցունքներս:

-Աստված քեզ պահապան, – կամաց ձայնով ասաց նա:
Իսկ ես գնացի տուն՝ սրբելով արցունքներս…չէ որ այս տատիկը եզակի դեպք չէ, նրա նման շատերն են գոյատևում, այլ ոչ թե ապ-
րում…Ցավալի է, շատ ցավալի…
