Գլխուղեղի անոթների մաքրությունը պահպանելը շատ կարևոր է, քանի որ անոթների աղտոտումը կարող է հանգեցնել աթերոսկլերոզի՝ գլխուղեղի կաթվածի և Ալցհեյմերի հիվանդության զարգացման հավանականությունը բարձրացնող շատ վտանգավոր խանգարման։
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում գլխուղեղի անոթները մաքրող լավագույն ժողովրդական միջոցների բաղադրատոմսերը, որոնք անչափ արդյունավետ են, հասանելի ու անվնաս, քանի որ պատրաստվում են տարածված բնական բացադրիչներից։

Գլխուղեղի անոթները մաքրելու ամենապարզ ու արդյունավետ միջոցը սխտորի, ձիթայուղի և կիտրոնի խառնուրդն է։Այն պարտաստելու համար հարկավոր է մեկ գլուխ սխտորը մաքրել և խյուս դարձնել, ավելացնել սխտորի խյուսին մի բաժակ արևածաղկի չզտված ձեթ և թողնել մեկ օր թրմվի։
Պատրաստ լինելուն պես խառնուրդը քամել, ավելացնել մեկ կիտրոնի հյութ և լավ խառնել։ Ստացված դեղամիջոցն ընդունել օրական երեք անգամ ուտելուց առաջ մեկական թեյի գդալ։
Բուժման կուրսը տևում է երեք ամիս։Նման խնդիրներից խուսափելու համար գոյություն ունեն անոթները մաքրելու բազմաթիվ մեթոդներ, սակայն կան նաև շատ պարզ ու հասանելի ժողովրդական բաղադրատոմսեր, որոնք նույնքան արդյունավետ են և օգնում են կանխել գլխուղեղի արյան շրջանառության հետ կապված նման վտանգավոր խնդիրների զարգացումը։
