ԱԱԾ-ն նոր հրատապ հայտարարություն է տարածել Սյունիքի մարզի վերաբերյալ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ Սյունիքի մարզի Գորիս-Կապան միջպետա-կան ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում հայ և ադրբեջանցի սահմանապահների կողմից, ռուս գործընկերների հետ համագործակցությամբ, իրականացվում են սահմանապահ վերակարգերի տեղա-կայման աշխատանքներ:

Հիշյալ գործընթացն ավարտվելու է առաջիկա օրերին, և տվյալ ճանապարհահատվածում լիարժեքորեն ապա-հովվելու է բնականոն ու անվտանգ երթևեկության կազմակերպումը:

Համապատասխան աշխատանքների ընթացքում անցանկալի միջադեպերից խուսափելու նպատակով քաղա-քացիներին հորդորում ենք ցուցաբերել անհրաժեշտ զգոնություն, իսկ հնարավոր խնդիրների ու հարցերի դեպքում կապ հաստատել ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի թեժ գծի՝ 015 361893 հեռախոսահամարով:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика