Օրեր առաջ մի զարհուրելի տեսարանի ականատես եղա․․․Հարգելի ծնողներ, խնդրում եմ, մի ծեծեք Ձեր երեխաներին։ Օրեր առաջ
Մոսկվա-Երևան չվերթով վերադառնում էի տուն: 8-9 տարեկան տղան թղթե բաժակով եռման ջուր թափեց ոտքերին: Նա այնքան
ուժեղ գոռաց, որ բոլոր մարդիկ վեր թռան տեղերից:
Վազելով եկան ուղեկցորդուհիները,օգնություն էին առաջարկում, բոլոր կանայք իրենց պայուսկաներից ինչ-որ քսուքներ էին բերում:
Իսկ փոքր տղան գոռում էր և խնդրում.

-Հայրիկ, հայրիկ, խնդրում եմ, չծեծես ինձ, խնդրում եմ, չհարվածես…
Երեխան կարծես չէր զգում այրվածքի ցավը, նա գիտեր, որ հետո ավելի վատ է լինելու…գիտեր,դրա համար էլ վախենում էր: Գիտեր,
որ իրեն պիտի ծեծեն: Նրա համար, որ ջուրը թափել էր իր վրա և այրվել: Երեխայի ձայնի մեջ այնքան վախ և սարսափ կար…Ես 4
երեխաների մայր եմ, և չկարողացա զսպել արցունքներս:Ավելի վատ տեսարան չէի տեսել կյանքումս. փոքրիկ նիհար տղա, առանց
տաբատի, բարակ ոտքերին մեծ կարմիր հետքեր, իսկ կողքին նստած է ակնոցավոր հայրը և գոռում.

-Ես քեզ ասում էի, որ զգույշ լինես, ասում էի, զգուշացնում:
Խնդրում եմ, մի ծեծեք ձեր երեխաներին: Երբեք: Մի հարվածեք, եթե նույնիսկ նրանք ինչ-որ վատ բան են արել, եթե նույնիսկ երկուս
են ստացել կամ հաց չեն կերել: Առավել ևս մի ծեծեք, եթե անզգուշությամբ իրենք իրենց ցավ են պատճառել: Երեխաները՝ սեր են:
Ցանկացած երեխա, նույնիսկ ամենաբարդ երեխան՝ ամենածանր բնավորությամբ, սեր է: Ձեր մեջ ուժ գտեք, եղեք պաշտպան, զրու-
ցակից, այլ ոչ թե հակառակորդ: Արեք դա հանուն ձեզ և ձեր երեխայի:
