Փոքրիկ տղան մոտեցավ հորը և 20 դոլար խնդրեց․ Հայրը նախ բարկացավ, բայց երբ իմացավ պատճառը․․․Բիզնեսմեն տղամարդը
շատ էր աշխատում, գրեթե գիշեր-ցերեկ։ Անգամ տուն հասնելով՝ նա շարունակում էր աշխատել երեկոյան ժամերին։ Մի օր 7-ամյա
որդին մոտեցավ հորն ու ասաց․
-Հայրիկ․․․ Իսկ դու որքա՞ն գումար ես աշխա տում 1 ժամում։

-Տղաս, կարծում եմ, դա քեզ չի վերաբե րվում։ Դու դեռ փոքր ես նման հարցերով զբաղվելու համար։
-Խնդրում եմ, հայրիկ, ասա, որքա՞ն ես աշխա տում ուղիղ 1 ժամում։
-Եթե ես քեզ ասեմ, պիտի խոստ անաս, որ ոչ ոք չի իմանա։
-Հա, խոստանում եմ։

-Լավ, — պատասխանեց հայրը, — 1 ժամում 150 դոլար եմ աշխատում։
-Օօօ, -պատասխանեց երեխան։ Ակնհայտ էր, որ նա տխրեց՝ լսելով դա, —հայրիկ, կարո՞ղ ես ինձ պարտքով 20 դոլար տալ։
Հայրը կատաղության մեջ էր․
-Ուրեմն միակ պատճառը դա էր, որ ուզում էիր իմանալ՝ որքան եմ վաստակում։ Շուտ գնա քնելու․․․ Շուտ կորի աչքիցս․․․
Երեխան արտասվելով վազեց իր ննջասենյակ։ Մոտ 1 ժամից, երբ նա հանգստացավ, հայրը գնաց նրա մոտ։

-Ներիր, տղաս, պարզապես շատ բարկացա։ Եթե ասես, ինչիդ է պետք գումարը, ու ես համարեմ, որ պիտանի գնում ես կատարելու,
կտամ։
Փոքր տղան սրբեց աչքերը, վազեց պահարանի մոտ, դարակից մի ծրար հանեց։
-Հայրիկ, արդեն մի քանի ամիս է գումար եմ հավաքում, այստեղ արդեն 130$ ունեմ։Եթե դու էլ ինձ տաս ևս 20, կկարողանամ քո ժա-
մանակից 1 ժամ գնել, որ միասին խաղանք․․․
