Փետրվարի 22-ի աստղագուշակ․․․Աշխատանքային պարգևատրումների և կարիերայի աճի օր է Կույսերի համար
Խոյ:
Օրը հագեցած կլինի տարբեր իրադարձություններով, անգամ չեք հասցնի կողմնորոշվել, դրանք ի օգուտ են ձեզ, թե՝ ի վնաս:Բացասական մտքերը կխանգա րեն օբյեկտիվորեն գնահատել ներկա իրավիճակը:Ընկերների հետ շփումը ձեզ դրական լիցքեր կհաղորդի:Այսօր չարժե ակտիվ հանգիստ ծրագրել: Երեկոյան հոգնածություն կզգաք և որևէ վայր այցելելու ցանկություն չեք ունենա: Ճիշտ կվարվեք, եթե երեկոն անցկացնեք տանը, կարող եք ֆիլմ դիտել և լից քաթափվել:
Ցուլ:
Այսօր ռիսկի դիմել չարժե:Առավել զգույշ և կշռադատված գործեք: Գործընկերների հետ ճիշտ բանակցելու արդյունքում փոխհամաձայնության կգաք, ինչը լավ հիմք կլինի հետագա համագործակցության համար:Մինչդեռ համառությունը կարող է էլավելի սրել առանց այն էլ բարդ իրավիճակը:Ուշադրություն դա րձրեք մտերիմ մարդկանց խառնվածքի դրական կողմերին և կկարողանաք խուսափել ընտանեկան վեճերից: Օրվա վերջում հոգնածություն կզգաք:
Երկվորյակ:
Ֆիզիկական աշխատանքի համար օրն այնքան էլ բարեհաջող չէ: Աշխատասիրության շնորհիվ որոշ ձեռքբերումներ կունենաք: Նոր մարդկանց հետ հանդիպում ներն ու ծանոթությունները օգտակար կլինեն, նոր երանգ կհաղորդեն ոչ միայն գործնական այլև անձնական կյանքին: Փաստաթղթերի հետ աշխատելիս՝ հնա րավոր է որոշ դժվարություններ ծագեն:Ընտանիքում թեև որոշ տարաձայնություններ կլինեն, այնուամենայնիվ կհաջողվի ընդհանուր լեզու գտնել : Փոր ձեք խնդիրները հարթելուց հետո շարունակել հարգել մտերիմների ցանկություններն ու սկզբունքները:
Խեցգետին:
Բարդ հաշվարկների հետ կապված գործերը ցանկալի է հետաձգել: Նպատակահարմար օր է թիմային աշխատանքի համար: Ընկերների հետ համատեղ գործունեութ յունը արդյունավետ կլինի, թեև չեն բացառվում նաև որոշ անհաշտություններ:Անձնական կյանքում իրավիճակը հանգիստ է մինչ օրվա ավարտը: Երեկոյան սիրելիի հետ հնարավոր են տարաձայնություններ: Կլցվեք կասկածներով , դյուրագրգիռ կդառնաք:
Առյուծ:
Հնարավորություն կունենաք դրսևորելու ձեր լավագույն կողմերը, հաղթանակ կտանեք մրցակիցների նկատմամբ,մասնագիտական հաջողություների կհասնեք: Մի կողմ թողեք կասկածները և վճռականություն դրսևորեք: Սկզբում համախոհները քիչ կլինեն, սակայն հետագայում կողմնակիցների պակաս չեք զգա, և ճիշտ պահին աջակցություն կստանաք:Հրաշալի օր է սիրահարված Առյուծների համար: Ամեն կերպ կփորձեք ուրախացնել սիրելիին , միասին լավ ժամանակ կանցկացնեք: Իսկ առաջին ժամադրության համար այնքան էլ հարմար ժամանակ չեք ընտրել, այսօր դժվար թե կարողանաք ճիշ գնահատել նոր ծանոթներին:
Կույս:
Բարեհաջող օր է սպասվում: Ձեզ համար շատ կարևոր գործերում մեծ հաջողությունների կհասնեք:Աշխատանքում ոչ միայն կամրապնդեք մասնագիտական դիր քերը, այլ նաև ձեռք կբերեք գործնական կապեր, կարևոր ինֆորմացիա կստանաք, որը շուտով պետք կգա: Այսօր կարևոր է շատ աշխատել և հեշտ տրվող հա ղթանակների ակնկալիք չունենալ:Հնարավոր են շահեկան գործարքներ, աշխատանքային պարգևատրումներ և կարիերայի աճ: Անձնական կյանքում նշանակալի փոփոխություններ չեն սպասվում, սակայն այդ ամենը դժվար թե անհանգստացնի ձեզ:
Կշեռք:
Հանգիստ, հաճելի օր է սպասվում: Այն դժվար թե առանձնանա որևէ նշանակալի իրադարձությամբ:Փորձեք օգտվել հնարավորությունից և ավարտին հասցնել սկսած գործերը: Կարող եք նաև նոր նախագծեր մշակել, սակայն, դրանք միայնակ իրագործելը ցանկալի չէ :Ցանկացած փոփոխություն այսօր օգտակար կլի նի: Կարճ ուղևորությունները, անսովոր վայրեր այցելելը կօգնեն առույգանալ, նաև կարող են ոգեչնչման աղբյուր հանդիսանալ: Սիրային հանդիպումնե րի համար օրն այնքան էլ խոստումնալից չէ: Նշանի շատ ներկայացուցիչներ կդժվարանան լեզու գտնել իրենց սիրելիների հետ:
Կարիճ:
Ուշադիր չեք, ինչը կարող է հանգեցնել մի շարք լուրջ խնդիրների: Հաշվարկներում վրիպումներ թույլ կտաք: Եթե հետևեք ներքին ձայնի հուշումնե րին, ապա շատ արագ կկարողանաք ճիշտ որոշումներ կայացնել: Կարող եք զբաղվել ստեղծագործական մոտեցում, ոչ ստանդարտ հայացքներ պահանջող գործե րով:Կանանց հետ հեշտությամբ կշփվեք, մինչդեռ տղամարդկանց հետ լեզու գտնել չի հաջողվի, հատկապես, եթե խոսքը գումարի կամ արժեքավոր գույքի մասին է: Օրվա առաջին կեսին կարող եք ուղևորություններ ծրագրել, իսկ երկրորդ կեսը՝ ցանկալի է անցկացնել տանը:
Աղեղնավոր:
Օրվա ընթացքում որոշ դժվարություններ կծագեն, անախորժությունները կարող են տրամադրություն փչացնել: Բանավեճերում ստիպված եք սեփական տեսա կետը պնդել, և եթե անգամ հաջողվի ապացուցել ձեր իրավացիությունը, այն ձեզ միայն հոգեկան բավարարվածություն կբերի:Կենտրոնացեք այն բոլոր գո րծերի վրա, որոնք դեռ անցած շաբաթ եք սկսել: Այսօր կարող եք դրանք ավարտին հասցնել, կամ էլ որոշակի առաջընթացի հասնել: Ձեռք կբերեք նոր աջ ակիցներ:
Այծեղջյուր:
Հաջող օր է բոլոր նրանց համար, ովքեր կարճ ժամանակում խոշոր գումարներ վաստակելու նպատակ են հետապնդում: Ակտիվ կոմերցիոն գործունեությունը մեծ եկամուտ կբերի: Համախոհներն այսօր հուսախաբ չեն անի:Օրվա երկրորդ կեսը հարմար է կանանց հետ շփվելու համար: Կարող եք գործնական բանակց ություններ վարել գեղեցիկ սեռի այն ներկայացուցիչների հետ, որոնց ղեկավարության ներքո ապագայում պատրաստվում եք աշխատել:
Ջրհոս:
Լարված օր է սպասվում: Զգացմունքային դաշտն անկայուն է: Մտերիմների խորհուրդները,սթափվելու կոչերը կանտեսեք և մի շարք սխալներ թույլ կտաք, չմտածված քայլեր կանեք: Ղեկավարության հետ հնարավոր են տարաձայնություններ:Հարազատների կողմից աջակցություն դժվար թե ստանաք, փոխարենը՝ ճի շտ խորհուրդներ, առաջարկություններ կլսեք: Սիրային ժամադրության պատրաստվող Ջրհոսներին խորհուրդ է տրվում շատ զգույշ լինել,մանրուքն անգամ կարող է ամեն բան փչացնել:
Ձկներ:
Բարեհաջող օր է: Բոլոր հարցերում հաջողակ եք,ձեռնարկած գործերն արդյունավետ կլինեն: Այսօր ծագած խնդիրներից հեշտությամբ գլուխ կհանեք, իսկ եթե ձեռնամուխ լինեք նոր նախագծերի իրագործմանը, ապա միանշանակ հաջողության կհասնեք: Հրաշալի օր է մտերիմներին աջակցելու համար: Կհաջողվի ամրապնդել ընտանեկան կապերը: Շատ Ձկներ կփորձեն հաշտեցնել միմյանց հետ գժտված ազգականներին: Սիրային ժամադրությունները լավ կանցնեն, եթե նախաձեռնությունը ձեր ձեռքն առնեք և գործի դնեք վառ երևակայությունը:
