Փետրվարի 20-ից 26-ի աստղագուշակ․․․Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանին ձմռան վերջին օրերին
ԽՈՅ
Արժե ստանձնել լուրջ գործերը: Եկել է ամենահամարձակ ու մասշտաբային ծրագրերին անցնելու համար հարմար պահը: Որոշ Խոյեր կհասկանան, թե ինչ կուզ ենային փոխել իրենց կյանքում և նոր ուղղությամբ առաջին քայլերը կանեն: Հավանական է հաջող լուծվեն իրավաբանական և ունեցվածքի հետ կապված հարցե րը, ավարտվեն մասնագիտական դիմակայությունները, որոնք ձեզանից մեծ ուժեր էին խլում: Լավ կանցնեն գործնական ուղևորությունները: Չեն բացառվում այլ քաղաքներում և նույնիսկ երկրներում աշխատելու առաջարկները:Շատ Խոյերի համար անձնական կյանքն այս շաբաթ երկրորդ պլան է անցնելու. մյուս գո րծերը չափազանց շատ ժամանակ են պահանջելու, բայց մտերիմների հետ շփվելու համար ժամանակ, միևնույն է, կգտնվի: Շաբաթվա վերջին օրերը շատ բարեն պաստ կլինեն ռոմանտիկ ժամադրությունների, երկուսով ոչ մեծ ուղևորությունների համար:
ՑՈՒԼ
Դուք նկատելի հաջողությունների կհասնեք, եթե գործերում համառություն դրսևորեք: Այս շաբաթ վաղուց դրված նպատակներին հասնելու շանս կունենաք, կիրագործեք այն, ինչ ավելի շուտ էիք մտածել: Շատերը կուզենան օգնել ձեզ, և դուք համախոհների ընտրության հարցում չեք սխալվի, անսխալ կորոշեք, թե ում վրա կարելի է հույս դնել:Հաջող կանցնեն ամենաբարձր մակարդակով գործնական բանակցությունները: Չի բացառվում ձեր համախոհները դառնան շատ ազդեցիկ մարդիկ: Նրանց աջակցությամբ դուք մի քանի կարևոր հաղթանակ կտոնեք:Շաբաթը հարմար կլինի նաև ֆինանսական հարցերը լուծելու համար: Հավա նական են հաջող գնումներ, չեն բացառվում դրամական մուտքերը նոր աղբյուրներից: Որոշ Ցուլեր կհասկանան, թե ինչպես կարող են նոր նախասիրությունն օգտագործելով՝ գումար աշխատել:Փոքրիկ խնդիրները չեն բացառվում անձնական հարաբերություններում: Մտերիմների հետ շփումներում լարված պահեր կլին են, սակայն դուք կփորձեք ամեն ինչ պարզաբանել: Հենց ձեր ջանքերի շնորհիվ բոլոր տարաձայնություններն ու վեճերն արագ անցյալում կմնան:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Շաբաթը բարենպաստ կլինի գործնական տեսանկյունից: Այն հատկապես լավ կանցնի կոմերցիոն գործունեությամբ զբաղվող Երկվորյակների համար, որոնք կկա րողանան լավ գումար աշխատել ու շատ հաջող գործարքներ կնքել: Աստղերը բարյացակամ կլինեն նաև նրանց հանդեպ, ովքեր ձգտում են բարձրանալ մասնագիտ ական սանդուղքով, ուստի ձգտում են իրենց լավագույն կողմերով դրսևորել: Դուք լավ գլուխ կհանեք նույնիսկ ամենաբարդ մասնագիտական առաջադրանքնե րից, իսկ ձեր փորձը բոլորի համար օգտակար կլինի:Դրական միտումների ազդեցությունը զգալի կլինի նաև ռոմանտիկ հարաբերությունների ոլորտում: Այս տեղ խնդիրներ չեն առաջանա, իսկ ահա հաճելի պահեր շատ կլինեն: Դուք կսկսեք ավելի լավ հասկանալ ձեզ համար թանկ մարդկանց, տարաձայնությունների ու վեճերի առիթներ էլ շաբաթը չի բերի: Շաբաթվա վերջին օրերին կարող եք ընտանեկան միջոցառումներ ծրագրել: Դրանք լավ կանցնեն, բոլորին բազում վառ հույզեր կպարգևեն:
ԽԵՑԳԵՏԻՆ
Ոչ մեծ խնդիրներ հավանական են շաբաթվա սկզբին, սակայն շուտով իրավիճակը դեպի լավը կփոխվի: Աշխատեք որոշումների հարցում չշտապել, հատկապես եթե դրանք միայն ձեզ համար չեն կարևոր: Ինքներդ ձեզ մի փոքր ժամանակ տվեք իրավիճակից գլուխ հանելու, ամեն ինչ կշռադատելու համար: Պիտի ուշադրությ ուն դարձնեք ընտանեկան գործերին,չի բացառվում դրանց պատճառով պետք լինի հետաձգել աշխատանքային հանդիպումներն ու փոխել մասնագիտական ծրագրերը: Շուտով դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Շաբաթվա կեսը բազում նոր հնարավորություններ կբացի: Որոշ Խեցգետիններ կկարողանան կենտրոնա նալ մի գործի վրա, որը վաղուց կարևոր էին համարում և դրանում առաջին հաջողություններին կհասնեն: Հնարավոր են համագործակցության անսովոր առաջ արկներ: Ձեր գիտելիքները, տաղանդներն ու փորձը պահանջարկ կունենան: Շաբաթվա վերջին օրերը շատ բարենպաստ կլինեն անձնական հարաբերություների տե սանկյունից: Դրանք հարմար կլինեն և՛ մտերիմների հետ շփվելու, և՛ նոր ծանոթներին հանդիպելու համար: Դուք հեշտությամբ լեզու կգտնեք նրանց հետ, ում հետ առաջ հաշտ չէիք:
ԱՌՅՈՒԾ
Շաբաթը մեծ հաջողություններ է խոստանում մասնագիտական ոլորտում: Դուք հեշտությամբ նոր բան կսովորեք, իսկ ստացած գիտելիքներին արագ կիրառում կգտնվի: Հնարավորություն կունենաք ամրապնդել մասնագիտական դիրքերը, իսկ որոշ Առյուծներ կկարողանան բարձրանալ մասնագիտական սանդուղքով կամ ստա նալ հենց այն աշխատանքը, որի մասին վաղուց երազում էին: Ձեզ շատ պետք կգա մարդկանց հետ լեզու գտնելու, նրանց համակրանքը շահելու ունակությու նը: Դա վերջին դերը չի խաղա գործնական հարաբերություններում: Ձեզ կհաջողվի ձեր կողմը գրավել ազդեցիկ անձանց, նրանց հուսալի համախոհների վերա ծել: Շատ հարցերում ձեզ ընդառաջ կգան մարդիկ, որոնք նախկինում անզիջում էին ու հրաժարվում էին փոխզիջման գնալ:Իսկ ահա մտերիմների հետ հարաբեր ությունները միշտ չէ, որ հարթ կլինեն, հնարավոր են լարված պահեր: Երբեմն կվշտացնի, որ ձեզ սխալ են հասկանում ձեզ համար շատ կարևոր մարդիկ: Սա կայն լուրջ կոնֆլիկտներ դուք թույլ չեք տա, կգտնեք բոլոր սուր անկյունները հարթելու ձևը: Շաբաթվա վերջին ամեն ինչ կհարթվի, շփումներն էլ ավե լի շատ դրական հույզեր կպարգևեն:
ԿՈՒՅՍ
Ողջ շաբաթը շատ բարենպաստ կլինի շփումների համար: Դուք բաց չեք թողնի մտերիմներին օգնելու, բարդ իրավիճակում հայտնվածներին աջակցելու հնարավո րությունը: Ձեր խնդրանքներն էլ չեն մերժի: Հնարավորություն կունենաք հանդիպել մարդկանց, որոնց վերջին ժամանակներս կարոտում էիք: Զրույցի համ ար բազում հետաքրքիր թեմաներ կգտնվեն, ծրագրեր կհայտնվեն, որոնք կուզենաք միասին իրագործել: Լավ կանցնեն և՛ ռոմանտիկ ժամադրությունները, և՛ ընկերական հանդիպումները: Մարդիկ, որոնց հետ վաղուց եք ծանոթ, ձեզ կես խոսքից կհասկանան:Շաբաթը վատը չի լինի ֆինանսների տեսանկյունից: Հավանա կան են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Որոշ Կույսեր շատ շահավետ գործարքներ կկնքեն կամ արագ շահույթ խոստացող առաջարկ ներ կստանան: Կարող եք խոշոր գնումներ անել, եթե վստահ եք ձեր ընտրության մեջ: Շաբաթը առանց գործերում ձգձգումների, մանր-մունր աշխատանքային խնդիրների չի անցնի: Բայց ամեն ինչ կհարթվի, եթե ժամանակից շուտ չհանձնվեք, առաջին իսկ խոչընդոտներին հանդիպելիս մտածածից չհրաժարվեք:
ԿՇԵՌՔ
Ձեզ հետաքրքիր, վառ ու ոգեշնչող շաբաթ է սպասվում: Այն նոր աշխատանքային առաջադրանքներ կբերի: Դրանց լուծմանը մեծ ոգևորությամբ կանցնեք՝ զգալ ով մոտեցող հաջողությունը: Լավ կանցնեն մասնագիտական նույն հետաքրքրություններն ունեցող մարդկանց հետ հանդիպումները: Շաբաթը բարենպաստ կլինի սեմինարների ու կոնֆերանսների այցելելու,հասարակական ելույթների, նոր համախոհներ փնտրելու համար:Հավանական են փոփոխություններ աշխատանքի մեջ. օրինակ՝ կադրային վերանշանակումներ, որոնք ձեր առաջ նոր հեռանկարներ կբացեն: Հիշեք, որ լավ է չշտապել, հանգիստ ամեն ինչ մտածել, որոշել, թե ինչպես եք վարվելու: Առաջինը մտքին եկած որոշումը կարող է անհաջող լինել:Հնարավոր են ընտանեկան հուզումներ: Չի բացառվում պետք լինի խառնվել մտերիմների գործերին, որոնց պատճառով հարաբերությունները կլարվեն: Բայց դուք կաշխատեք բոլոր սուր անկյունները հարթել, իսկ ժամանակի ընթացքում հարաբերություններն անպայման կկարգավորվեն:
ԿԱՐԻՃ
Այս շաբաթ դուք սովորականից հաճախ եք ուշադրության կենտրոնում հայտնվելու: Շատերը հետաքրքրությամբ կհետևեն, թե ինչպես եք լուծում առաջացած աշ խատանքային խնդիրները, ինչ եք նախաձեռնում ձեր մասնագիտական նպատակներին հասնելու համար: Լավ է չշտապեք ու զգույշ գործեք: Այդպես դուք կկարո ղանաք խուսափել նույնիսկ փոքրիկ սխալներից, տհաճ զրույցների առիթներ չեք տա, որոնք էլ կարող էին ազդել ձեր հեղինակության վրա:Հավանական են փո փոխություններ այն մարդկանց հետ հարաբերություններում, որոնք կարող են այսպես թե այնպես ազդել ձեր կարիերայի զարգացման վրա: Դուք հեշտությամբ համակրանք կշահեք, լավ տպավորություն կթողնեք կարևոր որոշումներ ընդունողների վրա: Չի բացառվում, որ նախկինում աջակցություն ցուցաբերելու ձեր խնդրանքը մերժած մարդիկ փոխեն իրենց դիրքորոշումն ու համագործակցություն առաջարկեն: Չնայած ողջ շաբաթվա ընթացքում գործեր շատ եք ունենալու, ժամանակ կմնա նաև հանգստի, մտերիմների հետ շփումների համար: Ընկերները ձեզ անսովոր միջոցառման կհրավիրեն: Մի հրաժարվեք. դուք հրաշալի ժամանակ կանցկացնեք:
ԱՂԵՂՆԱՎՈՐ
Շաբաթը շատ հաջող կլինի գործնական տեսանկյունից: Այն հարմար կլինի նոր նախագծերի վրա աշխատելու համար: Դուք արագ կհասնեք առաջին հաջողություն ներին, քանի որ ժամանակը զուր չեք վատնի ու միանգամից կկենտրոնանաք ամենակարևորի վրա:Ինտուիցիան կհուշի՝ դեպի ուր շարժվել հետո: Չի բացառվում համագործակցության սկիզբը, որը շատ շահեկան կլինի ձեզ համար: Հավանական են հետաքրքիր հանդիպումներ: Դուք շրջապատողներից շատ բան կսովորեք, կհ ասկանաք՝ ինչպես ուրիշի փորձից օգուտ քաղել:Հավանական են անսպասելի ծախսեր: Չի բացառվում դրանք կապված լինեն ավելի վաղ գործած սխալների հետ. օրինակ՝ ստիպված լինեք մուծել փոքր օրինախախտման տուգանքը: Բայց դրամական մուտքերն էլ հավանական են, հատկապես շաբաթվա երկրորդ կեսին: Դրանք սպասվածից մեծ կլինեն:Մտերիմների հետ լեզու գտնելը միշտ չէ, որ հեշտ կլինի, բայց շաբաթը լուրջ կոնֆլիկտներ չի բերի: Սակայն հնարավոր են փոք րիկ վիրավորանքներ իրար չհասկանալու պատճառով: Աշխատեք հնարավորինս արագ ամեն ինչ պարզաբանել:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ
Մի շտապեք: Շաբաթը շատ տեսանկյուններից բարենպաստ կլինի, սակայն իրադարձությունները ձեր ուզածից դանդաղ են զարգանալու: Դա հատկապես նկատելի կլինի գործնական ոլորտում: Ձեզ համար կարևոր հարցերի լուծումը անորոշ ժամանակով կհետաձգվի, և ընդհանրապես ձգձգումների հավանականությունը մեծ է: Հուզվելու կարիք չկա. աստղերը ձեր կողմից կլինեն, և շատ բան հաջող կդասավորվի:Հավանական է հաջողությամբ լուծվեն ֆինանսական հարցերը: Դուք գլուխ կհանեք վաղուց ուշադրություն պահանջող գործերից, կհասկանաք, թե ինչպես կարելի է տնօրինել եղած գումարն ու էլի աշխատել: Որոշ Այծեղջյուր ներ շատ հաջող գնումներ կանեն:Շաբաթը հարմար կլինի սովորելու, որակավորման բարձրացման դասընթացների մասնակցելու, ինքնակրթության համար: Դուք շատ բան ոտքի վրա կյուրացնեք: Պարզ կդառնա, թե ինչ սխալներ եք նախկինում գործել և ինչպես կարող եք խուսափել դրանք կրկնելուց:
ՋՐՀՈՍ
Դուք հաստատակամություն կդրսևորեք ու սպասվածից ավելիին կհասնեք: Շաբաթը հարմար կլինի նոր գործեր ստանձնելու կամ այն նախագծերի վրա տարվող աշ խատանքին միանալու համար, որոնք վաղուց էին ձեր հետաքրքրությունը շարժում: Հեշտությամբ լեզու կգտնեք կոլեգաների, ղեկավարության ու գործընկեր ների հետ: Տարաձայնությունների առիթներ չեն լինի,ծագած բոլոր հարցերը կհաջողվի արագ ու առանց ավելորդ հույզերի լուծել:Հավանական են ոչ մեծ դր ամական մուտքեր: Արժե զգույշ լինել ֆինանսների և ունեցվածքի հետ կապված հարցերում: Լավ է խուսափեք սպոնտան գնումներից ու անսպասելի ծախսերից: Շաբաթը բարենպաստ կլինի այն Ջրհոսների համար, որոնց կենսակերպը ամենատարբեր մարդկանց հետ շփումներ, բազմաթիվ հանդիպումներ կամ բանակցություն ներ է պահանջում: Ձեզ համար հեշտ կլինի նոր ծանոթների համակրանքը շահելը, ձեր կողմը կգրավեք նաև մարդկանց, որոնք նախկինում այնքան էլ բարյացա կամ չէին տրամադրված: Չի բացառվում ռոմանտիկ տարվածությունը:
ՁԿՆԵՐ
Համբերությամբ զինվեք: Շաբաթը հարմար չի լինելու կարևոր որոշումներ ընդունելու, ձեր կյանքն արմատապես փոխելու և այն ամենը կիսատ թողնելու համ ար, որին արդեն մեծ ժամանակ և ուժեր եք նվիրել: Չարժե վստահել նոր ծանոթների մասին առաջին տպավորությանը, հատկապես եթե զգում եք, որ նրանք համառորեն փորձում են շահել ձեր համակրանքը: Ամենայն հավանականությամբ իրավիճակից գլուխ հանելու և հետագա գործողությունների ծրագիր կազմելու համար ձեզ ժամանակ է պետք գալու:Հավանական են անսովոր հանդիպումներ: Ձեզանից տարբերվող հայացքներ ու փորձ ունեցող մարդկանց հետ շփումները շատ օգտակար կլինեն: Դրա շնորհիվ դուք նոր հնարավորություններ կտեսնեք, նորովի կնայեք նրան, ինչն ակնհայտ է թվացել: Արժե լսել նաև ձեր մտերիմների տված խորհուրդները:Անսպասելի իրադարձությունները կարող են ազդել ընկերների, ընտանիքի անդամների և սիրելիի հետ ձեր հարաբերությունների վրա: Չի բացառվում ավելի մեծ անկախության կարիք զգաք: Դա կոնֆլիկտների պատճառ չի դառնա, եթե ձեզ նրբանկատ պահեք:
