Ցնցող լուր. Ռուսաստանը Covid-19 -ի բուժման համար սկսել է դեղամիջոց արտահանել․ Ո՞ր երկրները կստանան Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամը (ՌՖՄԻ) եւ «Խիմրար» ընկերությունների խումբը սկսել են COVID-19 բուժման համար «Ավիֆավիրի» դեղամիջոց արտահանել Բելառուս, հայտնում է «РИА Новости»-ին…

Մոտ ժամանակներս սպասվում են այդ դեղի մատակարարումները Ղազախստան…Բացի այդ, բանակցություններ են ընթանում մի շարք պետությունների Լատինական Ամերիկայի, նաև հետաքրքրություն ցուցաբերել են ԱՊՀ և Մերձավոր Արևելքի երկրները…
Մայիսի վերջին «Ավիֆավիրը», որն ապացուցել է իր արդյունավետությունը կլինիկական փորձարկումների արդյունքում,ստացել է ՌԴ Առողջապահության նախարարության գրանցման վկայականը և դարձել է COVID-19-ի դեմ աշխարհում առաջին դեղամիջոցը, որը պարունակում է ակտիվ գործող ֆավիպիրավիր նյութ…
Ավելի ուշ այն ներառել են կորոնավիրուսային վարակի կանխարգելման, ախտորոշման եւ բուժման մեթոդական հանձնարարականների ցուցակում…
