Ճարպային հյուսվածքներում ջրի կուտակումը հանգեցնում է ավելորդ կիլոգրամների, այտուցվածության ու ցելյուլիտի առաջացման: Երբ փոխանակման պրոցեսները դանդաղում են, դիատեների արդյունավետությունը կտրուկ նվազում է:
Նման դեպքում շատ օգտակար է ճարպային հյուսվածքների դրենաժը՝ այսինքն օրգանիզմից ավելորդ հեղուկի դուրս բերումը, որի հետևանքով էլ ճարպերի այրումն ավելին ինտենսիվ է կատարվում: Տնային պայմաններում կարող են օգնել դրենաժային ըմպելիքները:
Բաղադրատոմս № 1
25-30 գրամ սև հաղարջի տերևները շոգեհարեք 500 մլ եռման ջրում: Թողեք այն սառչի ու օրական 3 անգամ ընդունեք ½ բաժակ:
Բաղադրատոմս № 2

1 թ/գ կեչու չոր ու մանարցված տերևները լցրեք 1 բաժակ եռման ջրի մեջ ու ավելացրեք 0.5 թ/գ մեղր: Խմեք օրական 2 անգամ՝ ուտելուց կես ժամ առաջ:
Բաղադրատոմս № 3
2 ճ/գ մանրացված տատրակի(мать-и-мачехи) տերևները լցրեք 200 մլ եռման ջրի մեջ ու թողեք 1 ժամ թրմվի թերմոսում: Առավոտյան ու երեկոյան խմեք 1 ճ/գ:
Բաղադրատոմս № 4
Լցրեք 2ճ/գ գետնայելակի չոր հատապտուղներն ու տերևը 1 բաժակ եռման ջրի մեջ ու թողեք թրմվի 2 ժամ: Օրական 4 անգամ, ուտելուց առաջ խմեք 1-ական ճ/գ:
Բաղադրատոմս № 5
Լցրեք 2թ/գ վաղենակի չոր տերևները 500 մլ եռման ջրի մեջ ու թողեք թրմվի 20 րոպե: Օրական 3 անգամ, ուտելուց առաջ ընդունեք 0.5 բաժակ:
Բաղադրատոմս № 6
Մանրացրեք դաշտային ձիաձետի (хвощ полево́й) չոր ցողուններն ու նրացից պատրաստեք թեյ( 1թ/գ մեկ բաժակ ջրի համար): Օրական 3 անգամ խմեք ¼ բաժակ:
