Տղամարդը ծեր իմաստունից խորհուրդ խնդրեց․ Այն, ինչ նա ասաց, կարող է արմատապես փոխեց նրա կյանքը․․․Իմաստուն առակ, որը պիտի իմանան բոլորը

Տղամարդը ծեր իմաստունից խորհուրդ խնդրեց․ Այն, ինչ նա ասաց, կարող է արմատապես փոխեց նրա կյանքը․․․Իմաստուն առակ,
որը պիտի իմանան բոլորը։Մի տղամարդ գալիս է իմաստունի մոտ ու հարցնում, թե ինչպես է նրան հաջողվում այդքան հանգիստ ու
սիրալիր մնալ։

-Դու այնքան իմաստուն ես։ Միշտ բարձր տրամադրո ւթյամբ ես, երբեք քեզ չեմ տեսնում չար ացած կամ բարկացած։ Օգնիր՝ ես էլ
դառնամ այդպիսին։

Իմաստունը համաձայնվում է և խնդրում տղամարդուն թափանցիկ տոպրակ ու կարտոֆիլ բերել։

-Եթե որևէ մեկի վրա բարկանաս, նեղանաս նրանից, -ասում է ուսուցիչը, — մի կարտոֆիլ վերցրու ու վրան գրիր այն մարդու անու-
նը, ում հետ կոնֆլիկտ է եղել։ Կարտոֆիլը դիր տոպրակի մեջ։

-Ու վերջ՞, — զարմա ցած հարցնում է տղամարդը։

-Ոչ, — պատասխանում է ծերունին, — դու այդ տոպրակը պիտի միշտ քեզ մոտ պահես, ուր գնաս, ամենուր տար հետդ՝ ձեռքով բռ-
նած։ Չմոռանաս, հենց որ որևէ մեկից նեղանաս, կավելացնես կարտոֆիլ։

Տղամարդոը համաձայնվում է։ Բայց որոշ ժամանակ անց, երբ տոպրակի մեջ այլևս տեղ չի մնում, այն ծանրանում է, սկսում է տհաճ
հոտ արձակել, տղամարդը վերադառնում է իմաստունի մոտ։

-Այլևս անհնար է տոպրակը մոտս պահելը։ Այն ծանր է, իսկ զզվելի նեխած հոտին էլ չեմ դիմանում։ Մի ուրիշ բան առաջարկիր։

Սակայն իմաստունը պատասխանում է․

-Նույնն էլ տեղի է ունենում մեր հոգիներում, պարզապես մենք դա ուշ ենք նկատում։ Արարքները վերածվում են սովորության, սովո-
րությունները՝ բնավորության, որոնք էլ դառնում են չար արա տների պատճառ։ Ես քեզ հնարավո րություն տվեցի, որ դու դա ինքդ
կողքից տեսնես։ Ամեն անգամ, երբ որո շես նեղանալ կամ նեղացնել որևէ մեկին, մտածիր, արդյո՞ք քեզ պետք է այդ կեղտոտ ծանր
բեռը թե ոչ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика