Տարեց ամուսիններն ապրում էին սովորական կյանքով․․․Շիլաներ եփում, ձմռան համար փակոցներ պատրաստում․Ինչպես և բոլո-
րը՝ մեծանում, ծերանում։Լինում են, չեն լինում ամուսիններ… շիլաներ եփում, ձմռան համար փակոցներ պատրաստում: Ինչպես և
բոլորը՝ մեծանում, ծերանում:

Պատշգամբում պահում են հեծանիվներ, մահճակալի տակ՝ փոշոտ արկղեր, մեջը ամանորյա խաղալիքներ ու աստղիկ: Ընդհանուր
առմամբ, վատ չիէն ապրում, ոչ մի բանի պակաս չունեին: Ամեն ինչ հաշվարկած, համաչափ:Հատուկ օրվա համար կինը տոնական
կարմիր զգեստ էր պահել, երկու թանկարժեք օծանելիք, մի զույգ ոչ պակաս թանկ կոշիկ, 6 հատ հախճապակե բաժակ ու մի շիշ էլ
չինական օղի:

Իսկ սպորտային պայուսակներից մեկի մեջ փչովի նավակ կար:Ժամանակն անցնում էր, բաժակները դեղնում էին, մահճակալի տա-
կի աստղիկը խամրում էր ձանձրույթից.. Հագուստի պահարանում ցեց էր հայտնվել, իսկ նավակը չորացել ու փշրվում էր: Հեծանիվ-
ները ժանգոտել էին: Նույնիսկ փակ օծանելիքն էլ գոլորշիանում: Ամեն ինչ սպասում էր իր ժամին, հատուկ օրվան…Բայց երկար
սպասված առանձնահատուկ օրը շատ անսպասելի եկավ…

Կինը պատուհաններն էր լվանում, պատահաբար սայթաքեց ու ընկավ: Նույն օրն էլ ամուսնու մոտ սրտի կաթված եղավ: Նրանցից ոչ
մեկը էլ տուն չվերադարձավ:Նրանց հիշատակին խմեցին՝ հենց այն հախճապակե բաժակներով,որոնք այդպես էլ մնացել էին չօգտա-
գործված: Մի քանի օրից երեխաները տանը կապիտալ մաքրություն արեցին. աղբանոց գնացին հեծանիվները, նավակը, կոշիկները:
Իսկ կարմիր զգեստով էլ մահճակալի տակ տարիներով կուտակված փոշիները մաքրեցին…
Մի մոռացեք ապրել հիմա ու այսօր… մի սպասեք հատուկ օրվա…
