Տատիկս չի ցանկանում ծերանոց գնալ, իսկ մեր տանը ապրելու տեղ չկա․ Չգիտեմ ինչպես համոզեմ նրան․․․
Այնպես ստացվեց, որ ես վաղ տարիքում հղիացա,սակայն կտրականապես դեմ եմ աբորտներին, այդ իսկ պատճառով որոշեցինք, որ երեխան պիտի ծնվի: Ես ու ընկերս ամուսնացանք, փոքր հար սանիք կազմակեր պեցինք, քանի որ այդ պա հին շատ գումար չունեինք: Գումարը չի բավականացնում, չնայած նրան, որ իմ սիրելի տղամարդը գիշեր-ցերեկ աշխատում է: Ես հուսահատ վիճա կում եմ:
Որտեղ ենք ապրելու մեր երե խայի հետ, չէ որ փոք րիկս պիտի արժանի պայման ներով ապահովված լինի:Որոշումն ինքն իրան եկավ: Իմ տատիկն արդեն շատ ծեր է, թույլ: Նա միայնակ ապրում է 1 սենյականոց բնակարանում: Ես նրա հետ երկար խոսեցի, բացատրեցի իրավիճակը, խոս տացա նրան տեղա վորել լավագույն ծերանո ցում:

Սակայն ի պատաս խան իմ խնդրանքի՝ նա մի-այն բարկացավ: Այդ օրն իսկա կան սկանդալ եղավ:Ինչպես նա չի հասկանում. որ դա բոլորիս համար լավագույն տարբերակն է: Տատիկս արդեն ի վիճակի չէ ինքն իրեն խն ամել, նրան պետք է, որ իր կողքին հո-գատար մարդիկ լինեն: Ծերանոցում նա չի ձան ձրանա և պատշաճ խնամք կստանա:
Ոչինչ, ես նորից կխոսեմ հետը, կպատմեմ ծերանոցի դրական կողմերի մասին: Նա սովորական մարդ է, ուղղակի պետք է ճիշտ մոտեցում գտնել: Ինձ համար սարսափելի է մտածել, որ երեխաս կծնվի, իսկ մենք դեռ տուն չենք ունենա: Նրան մի վայր է հար-կավոր, որը փոքրիկս կհամարի իր հարազատ տունը: Այդպես չէ՞…
