Տատիկս իմաստուն կին էր․ Նրա խոսքերը փոխեցին իմ կյանքը, նա միշտ ասում էր՝ Երբեք թույլ չտաս, որ թավաները քեզանից լավ
փայլեն։Տանը մաքրություն անելուն այդքան լուրջ մի վարաբերվեք․․․Երբ նոր էի ամուսնացել, օրական առնվազն 16 ժամ ծախսում էի
տանը մաքրություն անելու վրա՝ անդադար հետևելով, որ ամեն ինչ հավաքված ու մաքուր լինի, որովհետև «հանկարծ ինչ-որ մեկը
կարող է գալ»:

Բայց տատիկիս ասած խոսքերից հետո ուշադրություն դարձրեցի, որ բոլոր նրանք, ում համար ես փորձում էի լավ տնային տնտեսու-
հի լինել, չափից շատ էին զբաղված: Նրանք զբոսնում էին, հանգստանում, ուրախանում, աշխատում ու ապրում՝ առանց որևէ մեկին
մի բան բացատրելու:Իսկ ես շարունակ մտածում էի՝ «հանկարծ ինչ-որ մեկը կարող է գալ»․․․Ու հանկարծ հասկացա, որ ես պարտա-
վոր չեմ ինչ-որ մեկին բացատրություն տալ իմ տան վիճակի համար:
Մարդկանց հետաքրքիր չէ, թե ես ամբողջ օրը տանն ինչով եմ զբաղված:Մարդիկ իրենց թույլ են տալիս հանգստանալ, ուրախանալ…

Կյանքը կարճ է, վայելեք այն:
Մաքրեք փոշին՝ անհրաժեշտության դեպքում: Ավելի կարևոր է նկարելը կամ ոտանավոր գրելը, եթե սիրում եք դա: Կատվի կամ շան
հետ խաղալը, երեխաների հետ զբոսնելը,ընկերներին այցելելը, համեղ մի բան պատրաստելն ու ուտելը, սիրելի բույսերը ջրելը…Ինք-
ներդ ձեզ ազատ ժամանակն նվիրեք, որ երաժշտություն լսեք, գիրք կարդաք, հետաքրքրվեք կյանքով…

Փոշին՝ անհրաժեշտության դեպքում… որովհետև կյանքը շարուն ակվում է դրսում: Եվ այս օրը երբեք չի վերադառնա:Հիշեք, քանի
դեռ երիտասարդ եք, կան շատ բաներ, որոնք կարող եք հիմա անել հեշտությամբ, բայց մեծ տարիքում դրանք հասանելի չեն լինի:
Բոլորս էլ մի օր հեռանալու ենք ու դառնանք փոշի…Եվ ոչ մեկ չի հիշելու,թե ինչպես էիր առավոտից երեկո տանը վազվզում՝ հատակ-
ները լվանալով ու փոշիներ սրբելով: Բայց կհիշեն քո ժպիտը, ընկերությունը, քո նվիրած ուրախությունը, սերը:
