Տախիկարդիայի նոպա. տնային պայմաններում վիճակը թեթևացնելու պարզ միջոցներ

Սրտի բաբախների արագացումը նորմալ երևույթ է ֆիզիկական ակտիվության ժամանակ կամ ուժեղ զգայական ցնցումից հետո, սակայն շատ դեպքերում այն անհանգստանալու առիթ կարող է հանդիսանալ։

Երբ զարկերակը հարաբերական հանգիստ վիճակում րոպեում 100 կամ ավելի զարկ է կատարում, դա տախիկարդիա է կոչվում, որի մասին այսօր կպատմի Positive-ը։

Տախիկարդիայի ախտանշաններն են.

  • Զարկերակը րոպեում բաբախում է 100 կամ ավելի անգամ,
  • Գլխապտույտ, զգացողություն, որ ուշագնաց եք լինելու.
  • Անոմալ հոգնածություն,
  • Շնչառությունը կտրտվող,
  • Առատ քրտնարտադրություն,
  • Կրծքավանդակում ճնշվածության կամ ցավի զգացողություն

Տախիկարդիան հաճախ շփոթում են անհանգստության նոպայի հետ, որի դեպքում ախտանշանները գրեթե նույնն են։ Սրտամկանի կծկումների հաճախականության ավելացումը օրգանիզմի պաշտպանական ռեակցիան է, երբ մարդուն վտանգ է սպառնում։ Սաակայն եթե դա կապված չէ սթրեսի կամ անհանգստության հետ, ապա շատ հնարավոր է, որ խոսքը սրտի հիվանդության մասին, որն անհապաղ բուժում է պահանջում։

Վիճակը կարելի է կայունացնել, ամեն դեպքում մինչև բժշկի դիմելը, հետևյալ միջոցներից որևէ մեկով.

  1. Հանեք նեղ հագուստը։
  2. Օդափոխեք սենյակը և պառկած կամ կիսանստած դիրք ընդոնեք։
  3. Աշխատեք խորը և հավասարաչափ շնչել։
  4. Եթե խուճապային կամ սթրեսի վիճակում եք, հանգստացնող դեղ ընդունեք։

Անհրաժեշտ է նաև նվազեցնել սուրճի, թեյի, ալկոհոլի, շոկոլադի, կծու սննդի օգտագործումը։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика