Վերջերս հարևանուհուս հանդիպեցի, տխուր էր ու մտախոհ․․․Ճշմարիտ, բայց ցավոք հաճախ կրկնվող պատմություն։Երեկ գնացել
էի մեր ամառանոց ու հանդիպեցի վաղեմի հարևանուհուս։ Հարցնում եմ՝ ինչի է տխուր։ Դա առաջին հայացքից զգացվեց։Նա խորը
շունչ քաշեց, թախծոտ ժպտաց ու պատասխանեց․
-Չհասցրեցի ապրել, իսկ կյանքս անցավ։

Ես իհարկե փորձեցի հանգստ ացնել նրան, հույս տալ, որ ամեն ինչ լավ է, սակայն նա այնպիսի մի բան ասեց, ինչը ստիպեց, որ կա-
տարեմ այս գրառումը,
-Ես միշտ մտածում էի, որ գումար կաշխատեմ, ամառանոց կկառո ւցեմ, երեխաներս կմեծանան ու վերջապես կսկսեմ ինքս ինձ հա-
մար ապրել։ Նորաձև սանր վածք կանեմ, զգեստներ կկրեմ։ Ես միշտ տաբատ եմ հագնում, բայց երազել եմ կանացի զգեստների մա-
սին։ Ուղղակի տաբատով հարմար է․․․Ես լռեցի, ուզում էի, որ նա հանգիստ խոսի․
-Երեխաներս մեծացան, ամառանոցս կառո ւցված է, գումարից չեմ բողոքում․․․ բայց մինչ օրս միա յն ջինս եմ կրում։ Սանրվածքս էլ
նույնն է․ նույն հիմար պոչիկը։

-Բա ինչու՞մ է խնդիրը։ Հենց այսօր գնա վարսա վիրանոց, զգեստ գնիր ու հագիր։ Ի՞նչ խնդիր կա։
Նա հոգնած ծիծաղեց․
-Էլ չեմ ուզում, հոգնել եմ, հասկանու՞մ ես։ Իրականությունը չի արդարացրել իմ սպասելիքները։ Այս անվերջ գործերն անելով՝ չեմ նը-
կատել, թե երբ եմ ծերացել։
Ցավոք, հարևանուհիս միակ կինը չէ, ով բախվել է նման խնդրի։ Նրա հետ խոսելուց հետո մի արտահայտություն հիշեցի, որն իսկա-
պես համապատասխանում է իրականությանը․
-«Հետո» կոչվող ճանապարհը տանում է դեպի «երբեք» կոչվող աշխարհ։

Մի հետաձգեք այն, ինչ ձեզ համար կարևոր է։ Ապրեք հիմա ու այստեղ։ Ամեն օր օգտա գործեք գեղեցիկ ափսեներն ու բաժակները,
որ պահել եք հատուկ առիթների համար։ Գնեք այն զգեստը, որը ձեզ դուր է գալիս, այն հաճախ կրեք, մի սպասեք տոն օրերի։ Կերեք
թարմ հավը, մի սառե ցրեք այն ու պահեք, մինչ հյուրեր կգան։
Խմեք սիրելի սուրճը, թեկուզ եթե այն թանկ արժե, թող ձեր համային ռեցեպտորները հաճույսք ստանան։Ապրեք ներկայով, քանի որ
հայտնի չէ, թե ում որքան ժամանակ է հատկացված ի վերուստ։
