Վերջերս կանգառում մի զավեշտալի միջադեպի ականատես եղա․ Լավ, զարմանում եմ, ինչպես կարելի է այդքան․․․Այսօր կնոջս տա-
րա հիվանդանոց և միայնակ պիտի տում վերադառնայի:Մոտենում եմ կանգառին, այնտեղ 8-9 հոգի կար կանգնած, իսկ նստարա-
նին մոտ 7 տարեկան աղջնակ է նստած արտասվում:

Դեմքից էլ երևում էր, որ երկար ժամանակ լացել է, բացի այդ ցրտից դողում էր: Կանգնած 8 հոգուց ոչ մեկը չէր մոտեցել երեխային,
որ իմանա, թե ինչ է պատահել:Աղջնակին հանգստացնելն այնքան էլ բարդ չէր. ես ուղղակի հարցրեցի, թե ինչ է եղել: Աղջիկը շունչ
քաշեց և ասաց, որ կորել է, սխալ տրանսպորտ է նստել:
Պարզվում է, այլ թաղամաս է հասել: Ես բնականաբար հարցրեցի, թե իրեն ուր է պետք գնալ: Խնդրեցի նաև ծնողների հեռախոսա-
համարը, բայց երեխան չգիտեր:Աղջկա նկարագրելուց հասկացա, թե որտեղ է ինքն ապրում: Բռնեցի ձեռքից, անցկացրեցի ճանա-
պարհը, սպասեցինք երթուղայինին, նստեցրեցի երեխային, վճարեցի գումարը և խնդրեցի վարորդին՝ աղջկան իջեցնել ճիշտ կան-
գառում:

Աղջնակն ինձ շնորհակալություն հայտնեց և ուրախ բարձրացավ և նստեց: Իսկ իմ գլխում միայն 2 հարց կար:Ինչպե՞ս են ծնողները
նման փոքր երեխային միայնակ թողնում, խեղճը ոչ ավել գումար ուներ, ոչ հեռախոս:Իսկ երկրորդն էլ, ինչը նույնպես սարսափելի է,
ինչպե՞ս էին կանգառում կանգնած մարդիկ այդքան անտարբեր մնում, մի՞թե նրանց չէին հուզել փոքր երեխայի արցունքները…
Բոլորը զարմանում են, երբ երեխա է կորում, բայց հաճախ դա լինում է մարդկանց անտարբերության և անուշադրության պատճա-
ռով:
