Վերջերս այգում մի թանկարժեք հեռախոս գտա․․․Չէի էլ պատկերացնում,թե ով է հեռախոսի տերը իրականում և ինչպես դա կփոխի
իմ կյանքը։Ես սովորել եմ համալսարանում, աշխատել, բայց աշխատածս գումարն ուղարկել եմ ծնողներիս, նրանց ավելի շատ էր
պետք: Ես ունեի հին հեռախոս, որով կարողանում էի միայն զանգել և զանգ ստանալ: մայրս միշտ ծիծաղելով ասում էր, որ կարևորն
այն է, որ զանգում է:

Ես չէի բողոքում։ Մի օր ես զբոսնում էի այգում և նստարանի վրա հեռախոս տեսա։ Այն նոր մոդելի էր, իսկ պատյանի վրա վարդա-
գույն սրտիկներ էին։Միանգամից պարզ դարձավ, որ այն աղջկա հեռախոս է։Սկզբում մտածեցի այն իմ մոտ պահել, բայց հետո որո-
շեցի, որ պետք է վերադարձնել։ Իմ ծնողներն ինձ այդպես չէին դաստիարակել:
Ես նստեցի նստարանին ու սկզբում սպասեցի, որ ինչ մեկը զանգի հեռախոսին ու ես կվերադարձնեմ տիրոջը,բայց կես ժամ,մեկ ժամ
զանգ չկար ու արդեն մտածում էի հոսթել վերադառնալու մասին։ Հենց վեր կացա նստարանից, տեսա մի աղջկա, ով ստուգում էր ա-
մեն ծառի ու նստարանի տակ։

-Սա եք փնտրում, -հարցրի ես՝ ցույց տալով սմարթֆոնը։
-Ինձ մեկ շաբաթ առաջ են նվիրել, իսկ ես արդեն կորցրել եմ։ Ես այնքան անհարմար եմ զգում, շնորհակալ եմ,որ ինձ վերադարձրիք,-
աղջիկը գրկեց ինձ և ավելացրեց․

— Դուք իմ փրկիչն եք: Եկեք գնանք սրճարան։ Գիտեք, ամեն օր չէ, որ այդքան գեղեցիկ աղջիկներն էին ինձ հրավիրում սրճարան։ Ես
համաձայնեցի նրա առաջարկությանը, իսկ երկու տարի անց նա համաձայնեց իմ առաջարկությանը:
