Սոխի օգտակար հատկությունները մազի աճի համար

Սոխը մազերի խնամքի ամենաարդյունավետ միջոցներից մեկն է: Այն հիասքանչ դեղամիջոց է, եթե դուք տառապում եք մազաթափությունից: Սոխը իր մեջ ծծումբ է պարունակում, որը սնուցում է մազարմատներն ու արագացնում է մազերի աճը: Ահա մի քանի միջոց, որոնց շնորհիվ սոխի միջոցով կարող եք արագացնել ձեր մազերի աճը:

Սոխի հյութը մազերի աճի համար

Քամել սոխի հյութը և խառնել ջրի հետ: Մազերը դնել խառնուրդի մեջ, հատկապես գլխամաշկի հատվածը, և այդպես թողնել 25-30 րոպե: Կարող եք այնուհետև մազերը փաթաթել սրբիչով, ինչի շնորհիվ սոխի հյութը կներծծվի մազերի ֆոլեկուլների մեջ: Վերջում լվացեք մազերը:

Սոխի հյութն ու կոկոսի յուղը

Եթե սոխի հյութը խառնենք կոկոսի յուղի հետ, ապա այն կարագացնի մազերի աճը: Խառնեք սոխի հյութն ու կոկոսի յուղը և այնուհետև խառնուրդով մերսեք մազերը: Մազերը փաթաթեք սրբիչով:

Սոխն ու գարեջուրը

Սոխի մի կտորը կամ դրա հյութը կարող եք խառնել գարեջրի հետ և այդ խառնուրդի միջոցով արագացնել մազերի աճը: Շաբաթական 2 անգամ օգտագործեք մազերի այս քսուքը:

Սոխն ու մեղրը

Սա տանը պատրաստվող ամենաարդյունավետ դեղամիջոցներից է, որն արագացնում է մազերի աճը: Ճզմեք սոխը և ավելացրեք մի քանի կաթիլ մեղր: Քսեք խառնուրդը մազերին և թողեք մի քանի րոպե: Այնուհետև լվացեք մազերը:

Սոխն ու կիտրոնը

Դուք կարող եք օգտագործել նաև կիտրոնի հյութը մազերի աճն արագացնելու ու թեփը վերացնելու համար: Կիտրոնի հյութը նվազեցնում է նաև մազաթափությունը:

Սոխն ու յոգուրտը

Մեկ գդալ յոգուրտն ավելացրեք սոխի հյութին: Լավ խառնեք և մազերը մերսեք այս խառնուրդով: Թողեք 45 րոպե և այնուհետև լվացեք շամպունով:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика