Սկեսուրս գտել է կյանքիս օրագիրը և ինձանից գաղտնի կարդացել այն․․․Դրանից մի քանի օր հետո ինձ համ ար ոսկյա թևնոց էր
գնել։Անին նոր էր հարս եկել, նա ամուսնու հետ բնակվում էր սկեսուրի, սկեսրայրի հետ։ Անին իր բնավորությամբ լռակյաց ու ինք-
նամփոփ աղջիկ էր։ Նա երբեք էմոցիաներ ցույց չէր տալիս, քանզի բնույթով այդպիսինն էր։ Սկեսուրն էլ նրան սառն ու ընտանիքի
անդամների նկատմամբ անտարբեր հարս էր համարում։

Անին սովորություն ուներ, նա ամեն օրվա վերջում, օրվա տպավորությո ւնների մասին գրում էր իր օրագրում։ Օրագիրը պահում էր
իր սենյակում։ Դա ներամփոփ Անիի համար ինքնաարտահայտման ձև էր։Մի օր, երբ Անին տանը չի լինում սկեսուր մայրիկը պատա-
հաբար տեսնում է Անիի օրագիրը նրա ննջասենյակի հայելու մոտ դրած։

Սկեսուրը ներքուստ իրեն մեղավոր զգալով բացում է հարսի օրագիրն ու կարդում այն, հակսանալու համար, թե «ինչ է կատարվում
հարսի գլխում»։ Օրագիրը կար դալով նա լցնում է իր աչքերը։ Օրագիրը մատ նում է հոգ ատար ու բարեսիրտ Անիի մասին, ով իր
զգացմունքներն արտահայտել չգիտեր, բայց ներքուստ շատ բարի մարդ էր։ Օրագրում հարսը գրել էր, որ անհանգստանում է սկես-
րայրի առողջական վատ վիճակի մասին ու ուզում է համոզել նրան հիվանդանոց գնալ ստուգման համար, Անին նաև գրել էր, որ իր
սկեսուրը շատ լավ կին է ու ինքն ուզում է անակնկալ պատրաստել սկեսուրի ծննդյան օրվա համար, նա գրել էր նաև, որ գումար է
խնայում տան ծախսերը թեթևացնելու համար ու ուզում է սկեսուրի պես համեղ եփել սովորել։

Սկեսուրը հասկանում է, որ զուսպ Անին շատ առաքինի աղջիկ է և չար մտքեր չի տածում ընտանիքի անդամների նկատմամաբ։ Այդ
օրը սկեսուրն իրեն վատ է զգում նման լավ հարսի օրագիրը թաքուն կարդալու համար,նա ներողություն է խնդրում Աստծուց և խոսք
տալիս, որ այլևս նման բան չի անի։Հաջորդ օրը սկեսուրը հարսի համար ոսկյա թևնոց է գնում և նվիրում։Հարսի հարցի, թե ինչ առի-
թով է նվերը, սկեսուր մայրիկը պատասխանում է․
-Լավ մարդկանց համար նվիրը առիթի չի սպասում։
