Սկեսուրս անտանելի է դարձել․ Նա միայն իր մասին է մտածում․ Ամեն ինչ ավելի բարդացավ, երբ․․․Այնպես ստացվեց, որ ես ու որ-
դիս պիտի որոշ ժամանակ ապրենք սկեսուրիս հետ։ Այս շրջանն ինձ համար իսկական փորձություն է։Ի սկզբանե մենք առանձին
էինք ապրում՝ 1 սենյականոց բնակարանում։
Բայց երեխաս մեծանում է, նրան սենյակ է պետք,և մենք սկսեցինք մտածել ավելի մեծ տուն գնելու մասին։ Շատ անսպասելի վաճա-
ռե-ցինք մեր բնակարանը՝ բավականին բարձր գնով։ Ամուսինս էլ առաջարկեց, որ մենք մնանք սկեսուրիս տանը, մինչ ինքը մի քանի
ամսով կմեկնի ՌԴ, կաշխատի, և մենք մեծ բնակարան կգնենք։

Սկեսուրս դեմ չէր, ես էլ համաձայնեցի։Սկզբում ամեն ինչ լավ էր։ Ես ու սկեսուրս ամբողջ օրն աշխատանքի էինք, որդիս էլ մանկա-
պարտեզում։ Երեկոյան ես անում էի տան գործերը, սկեսուրս էլ հեռուստացույց էր դիտում, հանգստանում, երեխայի հետ խաղում։
Բայց 2 ամիս անց իսկական սարսափ սկսվեց․ նկատեցի, որ որդիս անընդհատ ընկնում է, ինչ-որ տեղ հարվածում գլուխը, կկոծում է
աչքերը։

Դիմեցինք բժիշկի։ Պարզվեց երեխաս լուրջ տեսողական խնդիրներ ունի։ Մեզ արգելեցին հեռախոս, հեռուստացույց, պլանշետ՝ առն-
վազն 3 ամսով։ Բժիշկը մի աչքին վիրակապ դրեց, իսկ մյուս աչքի համար վարժություններ նշանակեց։ Ճանապարհին որդուս ասա-
ցի, որ պլանշետը փչացել է, հայրիկը նորը կբերի, իսկ հեռախոսս իրեն բոլորովին հետաքրքիր չէ։
Այնպես որ խնդիրներ պիտի չլինեին։Բայց այդ օրվանից սկսվեցին սկեսուրիս հետ մեր խնդիրները․ նա կտրականապես հրաժարվում
է անջատել հեռուստացույցը՝ երեխայիս արթուն ժամանակ։Ասում է,ոչ մի բան չի լինի,եթե կես ժամ մուլտֆիլմ դիտի։Որդուս տանում
եմ սենյակ, նրա մոտ հիստերիա է սկսվում, որ թույլ չեմ տալիս գնալ հեռուստացույցի մոտ։

Ես էլ սկսում եմ նրա հետ արտասվել․․․Արդեն 2 շաբաթ է, ինչ մինչև ուշ ժամ որդուս հետ զբոսնում եմ դրսում, որ գանք և շուտ քնի։
Հիմա անհամբեր օրերն եմ հաշվում, թե երբ ենք գնելու մեր տունը և հեռանալու այստեղից։ Պարզապես ցավալի է, որ հեռուստա-
ցույցը թոռան առողջությունից կարևոր է․․․
