Ռուսաստանի հերթական ապտակը Ալիևին․ Քիչ առաջ ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան ևս անդրադարձել է Ալիևի Սևանը, Զանգեզուրը և Երևանը պատմական ադրբեջանական հողել են հայտարարությանը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է Ղարաբաղի վերաբերյալ Ադրբե-ջանի հայտարարություններին: «Քաղաքական հայտարարությունները չպետք է խաչ քաշեն ձեռք բերած արդ-յունքի՝ Ղարաբաղում կրակի դադարեցման վրա: Ավելին, քաղաքական հայտարարությունները պետք է նպաս-տեն կարգավորման՝ առանց այն էլ վերահսկողությունից դուրս եկած գործընթացին, հայտարարել է նա:

Նա նաև հավելել է, որ Ալիևի հայտարարությունների օրիգինալը չի տեսել, ուստի կանդրադառնա ընդհանուր իրավիճակին: «Իրավիճակը տարածաշրջանում չափազանց բարդ է: Շատ ջանքեր են ներդրվել՝ Ղարաբաղյան խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու, ռազմական գործողությունները դադարեցնելու, կողմերին բանակցային սեղան վերադարձնելու, ենթակառուցվածքները վերականգնելու, փախստականների վերադարձի գործընթաց-ներն սկսելու, այս տարածաշրջանում բոլոր ոլորտներում կյանքը կարգավորելու պայմաններ և նախադրյալներ ստեղծելու համար: Սա ծայրաստիճան քրտնաջան աշխատանք է։

Եկեք հիշենք, որ շատ կյանքեր են տրվել, և ոչ մի քաղաքական հայտարարություն չպետք է խաչ քաշի այդ ամե-նի վրա»,- ասել է Զախարովան:Հիշեցնենք՝ այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Զան-գեզուրը, Սևանն ու Երևանը, իբև, «հանդիսանում են Ադրբեջանի պատմական հողեր»:

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика