Ջերմաչափման միջոցով կարելի է հասկանալ. արդյոք ունե՞ք վահանաձև գեղձի հետ կապված խնդիրներ

Քչերը գիտեն, որ դեռևս 50 տարի առաջ գիտնական Բրոնդա Օտտո Բարնսը պարզել է, որ մարմնի ջերմաստիճանը կարող է մատնանշել, թե ինչ վիճակում է գտնվում վահանագեղձը: Ըստ գիտնականի՝ կարևոր է ջերմությունը չափել առավոտյան՝ արթնանալուց անմիջապես հետո:

Բարնսը նկատել է, որ առավոտյան ոչ կայուն ջերմությունն առաջին նախանշանն է, որ վահանագեղձը լավ չի աշխատում: Բոլորը գիտեն, որ, եթե այս օրգանը լավ չի աշխատում, ապա կարող է մի քանի լուրջ առողջական խնդիրների հանգեցնել:

Վահանագեղձի ֆունկցիան ստուգելու համար ձեզ անհրաժեշտ է կատարել հետևյալը՝

Ջերմաչափը քնելուց առաջ դրեք ձեր կողքին: Սնդիկը պետք է 35 С°-ի վրա լինի:
Արթնանալուց անմիջապես հետո ջերմաչափը դրեք թևի տակ: Այն պետք է մնա սովորականից ավելի երկար՝ 10 րոպե:
Գրանցեք արդյունքը: Այս ջերմությունը կոչվում է «առավոտյան բազային ջերմություն»: Առողջ մարդու «առավոտյան բազային ջերմությունը» պետք է տատանվի 36,5 С°- 36,8 С°-ի սահմաններում: Ինչպե՞ս պարզել վահանագեղձի աշխատանքը՝ մարմնի ջերմության փոփոխության դեպքում:

Եթե մարմնի ջերմությունը տատանվում է 36,5 С°- 36,8 С°-ի սահմաններում, ապա վահանագեղձը լավ վիճակում է: Եթե առավոտյան մարմնի ջերմությունը 36,5 С°-ից ցածր է, ապա հիպոթիրեոզ ունեք: Սա նշանակում է, որ վահանագեղձն այնքան էլ ակտիվ չի գործում: Հավանաբար, այդ է պատճառը, որ հաճախակի հոգնածություն, դեպրեսիա եք զգում, հիվանդանում եք հարբուխով և հիշողության խնդիրներ ունեք: Որոշ դեպքերում գրանցվում է նաև մազաթափություն:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика