Պետք չէ ինձ այդպիսի օգնություն սկեսուրիս կողմից․․․Միայն թե չգիտեմ՝ ինչպես նրան հասկացնեմ դա։Երեխայիս ծնվելուց հետո
գործերս, բնականաբար, ավելացան: Ունեմ ամուսին, ով առավոտից երեկո աշխատում է, բայց և նրա հետ կապված հոգսերն էլ իմ
ուսերին են:Սկզբում այնքան էի նախանձում այն երիտասարդ մայրիկներին, ում օգնում են երեխաների տատիկները:

Գիտեմ շատ դեպքեր, երբ թոռները ամեն օր զբոսնում են տատիկի հետ, կամ սկեսուրն իր վրա է վերցնում սնունդը պատրաստելը
կամ որևէ այլ կենցաղային գործ: Իմ ընկերուհիները բոլորը կարող են թեկուզ կես ժամով երեխային տալ տատիկին, հանգիստ սուրճ
խմել կամ լողանալ:Մայրիկս վաղուց ապրում է ՌԴ-ում, իսկ սկեսուրս մեր կողքի շենքում է բնակվում: Երբ աղջիկս դեռ 3 ամսական
էր, արդեն ուժասպառ էի եղել, մի օր նա զանգեց ու ասաց, որ այսօր կգա մեր տուն՝ ինձ մի քիչ օգնելու:

Այդ նորությունն ինձ այնպես ուրախացրեց, բայց երջանկությունս երկար չտևեց:Տատիկն օգնում էր, բայց այնպես, ինչպես իրեն էր
հարմար: Ուզում էր երեխայիս ջուր խմեցնել, մինչդեռ դրա կարիքը չկա, նախատում էր ինձ, ասում, որ պետք չի միանգամից գրկել
երեխային, երբ նա սկսում է լաց լինել: Հետո անցավ որոշ ժամանակ: Սկեսուրս սկսեց ավելի հաճախ գալ մեր տուն, բայց ոչ թե օգ-
նելու, այլ խորհուրդներ բաժանելու:
-Երեխադ 6 ամսական է, նորմալ կերակրիր, այդ կաթի մեջ էլ օգուտ չկա:

Մի օր էլ խնդրեցի 1 ժամով մնալ դստերս հետ, շատ կարևոր գնումներ ունեի անելու: Երբ վերադարձա, տեսա, որ սկեսուրս երեխա-
յին տաք գուլպաներ ու գործած ժակետ է հագցրել, փաթա թել ծածկոցով, որովհետև «երեխան մրսում է, իսկ ինձ տար բերություն
չկա»:Մի օր չդիմացա, ու խնդրեցի նրան, այլևս չմիջամտել աղջկաս խնամքի հարցերին: Սկեսուրս նեղացավ, բայց շարունակեց գալ
մեր տուն, որպեսզի հետևի թե ինչպես եմ մի ձեռքով գրկում նրան, մյուսով ճաշ եփում, ինչպես եմ երրորդ հարկից իջեցնում մանկա-
սայլակը, ու ինչպես եմ արտասվող երեխայի հետ գնում խանութ…
