Չնայած որ ամուսինս ինձանից 30 տարով մեծ է, մենք ապրում էինք երջանիկ․ Ամեն ինչ գլխիվայր փոխվեց, երբ ասաց, որ այսուհետ
իր աղջիկը մեզ հետ պետք է ապրի․․․2 տարի առաջ ամուսնացա ինձանից 30 տարով մեծ տղամարդու հետ: Այն պահին նրա տարի-
քը ինձ չէր վախեցնում, ընդհակառակը, համոզված էի, որ նա լուրջ մտադրություններ ունի:

Մենք իսկապես շատ ուրախ ու երջանիկ էինք ապրում,մինչև որ մի նորություն իմացա:Ամուսինս ինձ տեղյակ պահեց, որ շուտով մեր
տուն է տեղափոխվելու իր աղջիկը՝ Անին, քանի որ այս տեղ է սովորելու: Ամուսինս ուրիշ քաղաքից է, բաժան վելուց հետո կինն ու
աղջիկը մնացել են այնտեղ, իսկ ընտրյալս Երևան է եկել:

Հիմա աղջիկը պիտի մի քանի ամիս պարապի, որ համալսարան ընդունվի:Բնականաբար, դա ինձ դուր չի գալիս: Ինչպե՞ս ես իմ տա-
նը հանդուրժեմ օտար աղջկա, ով ինձանից ընդամենը մի քանի տարով է փոքր:Կամ ինչու՞ պիտի հանդուրժեմ:Ամուսնուս ասացի, որ
կարող է սենյակ վարձել, դա բավականին մատչելի է:
Առավել ևս, որ հիմա շատերն են միայնակ ուսանողուհիներին ուրախությամբ վարձով տալիս իրենց տան մի սենյակը: Բայց ոչ, մենք
համաձայն չենք, նա պիտի ապրի հենց մեզ հետ, մեր տան մեջ…Հիմա մենք միասին աշխա տում ենք, տան բոլոր գործերը ես եմ ա-
նում, մի՞թե որոշելու իրավունք չունեմ: Վերջին վեճի ժամանակ ես ձայնս բարձրացրեցի, ասացի, որ իր աղջիկը չի ապրելու մեզ հետ
ու գնացի տնից:

Գիտե՞ք, խնդիրը այնքան Անին չէ, որքան ամուսնուս վերաբերմունքը: Կարելի էր չէ սկզբում խորհդակցել ինձ հետ, ի վերջո նրա օ-
րինական կինն եմ, և միայն հետո համաձայնություն տալ:Այս վեճն ինձ այնքան է բարկացնել, որ քիչ է մնում բաժանվեմ: Ինչի՞ հա-
մար ապրեմ մի մարդու հետ, ում իմ կարծիքը չի հետաքրքրում: Եվ եթե նա ստիպված լինի ընտրել իմ ու դստեր միջև,հաստատ հաղ-
թողի դերում չեմ լինի:
