Չգիտեմ ինչպես բացատրեմ ամուսնուս, որ նա պետք է մտածի մեր ընտանիքի բարեկեցության մասին ոչ թե․․․Մենք ամուսնացած
ենք ավելի քան տաս տարի և ունենք երեխաներ: Ես խելագարորեն սիրում էի ամուսնուս իր բոլոր առավելությունների համար, բայց
ամբողջովին ուշադրություն չէի դարձնում նրա թերություններին:Ժամանակի ընթացքում ես սկսեցի գիտակցել, որ նա չի ցանկանում
գումար վաստակել:

Մենք ապրում ենք պարտքերի մեջ, որոնց մեծ մասն անգամ նա չի կարողացել տալ, և ես կարծում եմ, որ այլևս երբեք չի էլ տա, քանի
որ ամուսինս հավատում է, որ բոլորը պարտական են իրեն:Նա միշտ արդարացում գտնում է իր արարքների համար: Քանի որ ես
այժմ ֆիզարձակուրդում եմ, կա որոշակի եկամուտ, որն օգնում է մեզ մի կերպ ծայրը ծայրին հասցնել, բայց նորմալ կյանքի համար
մեզ պակասում է առնվազն երկու կամ նույնիսկ երեք նման եկամուտ:

Այդ ամբողջ գումարը միշտ ամուսնուս կողքին է: Ինչ-որ պահի, ես հասկացա, որ ժամանակն է ամեն ինչ վերցնել իր ձեռքը, բայց նա
թույլ չի տալիս՝ ասելով որ ողջ գումարը ծախսվում է տան հոգսերի վրա։Չգիտեմ, թե ինչպես ամուսնուս բացատրեմ, որ նա պարզա-
պես պարտավոր է պահել իր ընտանիքը:

Շատ տղամարդիկ նույնիսկ համատեղում են երկու աշխատանք՝ հանուն ընտանիքի բարեկեցության։ Իսկ իմ ամուսինը ոչինչ չի ա-
նում, որ մեր ֆինանսական վիճակը կայունանա։ Իսկ ի՞նչ կանեիք իմ փոխարեն․․․
