Որպեսզի ինքներդ երջանիկ լինեք, պետք է․․․Իմաստուն առակ երջանկության մասին, որը պետք է իմանան և դասեր քաղեն բոլորը

Որպեսզի ինքներդ երջանիկ լինեք, պետք է․․․Իմաստուն առակ երջանկության մասին, որը պետք է իմանան և դասեր քաղեն բոլորը։
Մի անգամ երեք եղբայրներ զբոսնում էին անտառով, երբ մի խորը փոս տեսան:

Դրա մեջ նստած էր Երջանկությունը:Եղբայրներից մեկը մոտեցավ փոսին, կռացավ և ասաց.

-Եթե ես շատ փող ունենայի, ես երջանիկ կլինեի:

Երջանկությունը նրան շատ փող տվեց և եղբայրը հեռացավ երջանիկ:Մյուս եղբայրը կռացավ փոսի մոտ և ասաց.

-Եթե իմ կյանքը մի գեղեցիկ կին զարդարեր, որը միշտ իմ կողքին լիներ, ես երջանիկ կլինեի:

Երջանկությունը կատարեց նրա ցանկությունը, և եղբայրը հեռացավ գեղեցիկ կնոջ հետ` երջանկությունից գլուխը կորցրած:Երրորդ
եղբայրը մոտեցավ փոսին, կռացավ և նայեց ներքև:

-Իսկ քեզ ի՞նչ է պետք, — հարցրեց Երջանկությունը:

-Իսկ ի՞նչ է պետք քեզ, — նույն հարցը տվեց նրան եղբայրը:

-Ես կուզենայի, որպեսզի ինձ այս փոսից հանեն, — ասաց Երջանկությունը:

Եղբայրը մեկնեց ձեռքը, օգնեց Երջանկությանը դուրս գալ փոսից և գնաց իր ճանապարհով:Իսկ Երջանկությունը վազեց նրա հետև-
ից…

Հ.Գ.

Որպեսզի երջանիկ լինեք, երջանկացրեք ուրիշներին:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика