Մայրը հրավիրված չէր որդու հարսանիքին, իսկ որդին անջատում էր մոր զանգերը: Հարց է առաջանում. ի՞նչ պետք է արած լիներ մայրը, որ որդին նրա հետ այդպես վարվեր: Չէ՞ որ նա միայնակ կարողացել է մեծացնել և պատշաճ կերպով դաստիարակել իր երկու զավակներին, նրանց ուսման է տվել, օգնել է ոտքի կանգնել, ապահովել է բնակության վայրով:

Փոխարենը զավակների հայրնէ այսօր տղայի հարսանիքի ժամանակ գլխավոր դերում,մինչդեռ նա առանձնապես հոգ չի տարել զավակների մասին: Նա անհայտ ուղղությամբ հեռացել էր և վերադարձել միայն 20 տարի անց, այն էլ 5-րդ, թե 7-րդ կնոջ հետ:
Իսկ տղայի մայրն այսօր ներկա չէ որդու համար կարևոր այդ օրը:Ներկա չէ նաև տղայի քույրը. քույրը չի եկել մոր բացակայության պատճառով:Պարզվում է՝ որդին, առանց հաշվարկելու, հարսանիքի նախաշեմին մեքենա է գնել,ինչի պատճառով ֆինանսական խնդիրների առաջ է կանգնել:Նա խնդրել է մորը կամ հարսանեկան զգեստի համար վճարել, կա՛մ հյուրասիրության ծախսերի:
Մայրը համաձայնել է վճարել հյուրասիրության ծախսերի համար, բայց միայն իր կողմի հարազատների հյուրասիրության համար՝ առաջարկելով, որ հոր կողմի հարազատների համար վճարի հայրը, իսկ հարսի կողմի հրավիրվածների համար՝ խնամիները:
Դրանից նեղացած՝որդին հեռացել է մոր կյանքից՝ չպատասխանելով նույնիսկ նրա զանգերին:Տղայի հարսանիքի օրը բոլորն ուրախանում էին. միայն նրա մայրն էր նայում 7-րդ հարկի պատուհանից ու արտասվում:
