Շատերը երազում են երեխա ունենալու մասին, իսկ ամուսինս․․․Որդուս ծնվելուց հետո հավաքեց իրերն ու հեռացավ, պատճառա-
բանելով, որ երեխայի լացը իր վրա ազդում է

Երկար սպասելուց հետո վերջապես երեխա ունեցանք. Բոլորս անչափ ուրախ էինք։ Իմ ու ամուսնուս Հարազատները կանգնել էին
ծննդատան պատուհանների տակ և սպասում էին մեր դուրս գրվելուն։ Հսկայական ծաղկեփնջեր, փուչիկներ, նվերներ։ Ամեն ինչ
այնպես էր, կարծես հեքիաթում։ Այնուամենայնիվ, կար մեկ շատ կարևոր, բայց տարօրինակ կետ: Հենց առաջին գիշերը ամուսինս
տեղափոխվեց հյուրասենյակ քնելու ասելով, որ երեխայի լացի ձայնը իրեն խանգարում է

Ես ընդունեցի նրա որոշումը մտածելով, որ ժամանակի խնդիր է,որոշ ժամանակ անց կվերադառնա ննջասենյակ։ Գիշերները չէի կա-
ղանում քնել։ Վաղ առավոտից խնամում էի երեխային՝ տանում զբոսանքի, քարշ էր տալիս ծանր մանկասայլակը և իրերը։ Մի քանի
օր այդպես ապրելուց հետո, մի օր էլ զբոսանքից վերադարձա տուն ու․․․Ամուսինս տանը չէր:Զանգեցի նրան, ասաց, որ ընկերոջ հետ
նստած է սրճարանում և խոստացավ շուտ վերադառնալ։
Անցա իմ առօրյա գործերին։ Սպասեցի մինչև երեկո, իսկ ամուսինս չվերադարձավ։ Այդ ժամանակ նորից զանգեցի, բայց զանգերս
անպատասխան մնացին։ Հասկացա, որ ամուսինս լքել է մեզ։Մինչ երեխայի ծնվելն էլ նրա համար ընկերները առաջին տեղում էին,
բայց, որ բանը կհասներ մեզ լքելուն, երբեք մտքովս չէր անցել։

Այսպես անցան տարիներ։ Մի օր էլ երեկոյան դուռս թակեցին։ Բացեցի ու ապշեցի։ Ամուսինս որոշել էր վերադառնալ ընտանիք։ Հի-
մա նա ինձ ուղղակի խնդրում է հետ ընդունել, բայց․․․Ես գիտեմ, որ նա երբեք չի փոխվի։ Կանգնած եմ 2 սարի արանքում։ Ընդունե-
լու դեպքում գիտեմ, որ նորից նույնը շարունակվելու է, իսկ չընդունելու դեպքում մնալու եմ միայնակ երեխայիս հետ։
Չգիտեմ ինչ անեմ․․․
