Նրանք ովքեր հաճախակի են ներկում մազերը, պետք է անպայման կարդան սա

19-ամյա ֆրանսուհի Էստելը համացանցում տեղադրել է իր այլակերպված դեմքը: Նա այդ վիճակում է հայտնվել մազերը ներկելուց հետո: Ինչպես նշում է Էստելը, նա հաճախակի էր մազերը ներկում և մշտապես օգտգագործում էր բավականին հայտնի բրենդների ներկեր: Սակայն չի ցանկանում նշել, թե որ ներկն օգտագործելուց հետո է նա այդպիսի վիճակում հայտնվել, որովհետև չի ցանկանում հեղիանակազրկել այդ ընկերությանը: Նա այդ ներկը ձեռք էր բերել սովորական սուպերմարկետից:

Նա 10 օր առաջ ներկել էր մազերը: Առաջին օրերին ոչինչ չէր զգացել, սակայն 10 օր անց գլխամաշկը սկսել էր քոր գալ: Եվ հետո նրա դեմքը սկսել էր այտուցվել և նրա գլխի շրջագիծը 56 սմ-ից դարձել էր 63 սանտիմետր:

Հեոտ նրա մոտ սկսեց ուռել լեզուն: Նա դժվարությամբ էր շնչում: Բժիշկները նրան հայտնել են, որ դա մազերի ներկերի բաղադրության մեջ մտնող պարաֆենիլենդիամինի նկատմամբ ալերգիկ ռեակցիա է և դա նրա մոտ եղել է հաճախակի ներկ օգտագործելու արդյունքում

Նա ստիպված եղավ մեկ գիշեր անցկացնել հիվանդանոցում և հնարավոր է, որ այլևս չկարողանա ներկել մազերը: Էստելի մայրը գանգատվում է, որ չնայած պարաֆենիլենդիամինը մտնում է բոլոր տեսակի ներկերի բաղադրության մեջ, բայց հնարավոր հետևանքների մասին գրված է կամ շատ մանր տառերով կամ ընդհանրապես նշված չէ: Էստելը ցանկանում է զգուշացնել հաճախակի չներկել մազերը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика