«Սասնա ծռեր» կուսակցության համակարգող Վարուժան Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Սիրելի հայրենակիցներ,Պատերազմից դասեր քաղելու, ինչպես նաև տեղի ունեցածի վերաբերյալ անհրաժեշտ պարզաբանումների կարիք կա:Ներկայումս այդ համատեքստում տեղի են ունենում նաև պատերազմի ժամա-նակ կուլիսային անցուդարձի վերաբերյալ բացահայտումներ և ներկայացվում են տարաբնույթ մեկնաբանութ-յուններ ու պարզաբանումներ:

Մենքևս առաջիկայում կներկայացնենք մեր տեսակետներն ու մոտեցումները:Այս պահին ներկայացնում եմ պա-տերազմի 16-րդ օրը՝ հոկտեմբերի 12-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ արտախորհրդարանական ուժերի հանդիպման ժամանակ իմ և նրա խոսակցության մի հատված:Ես դիմել եմ վարչապետին և ուղիղ հարց տվել, թե ինչու թույլ չի տրվում, որ մեր կամավորները պատրաստվեն և մեկնեն ճակատ:
Ստորև՝ կայացած խոսակցության գրեթե բառացի վերարտադրությունը:
— Ինչո՞ւ չի լուծվում մեր կամավորների մեկնելու հարցը:ծ

— Ես Ձեզ անկեղծ կասեմ․ կա մտավախություն, որ կոնկրետ «Սասնա Ծռերին» ռազմաճակատ ուղարկելը կարող է պրոբլեմներ առաջացնել։ Որ նրանք կարող են դուրս գալ վերահսկողությունից։
— Պարո՛ն վարչապետ, այսինքն՝ ապրիորի կա մեղադրանք։
— Ոչ, ապրիորի մեղադրանք չկա, կա մտավախություն։ Այդ մտավախությունը բխում է ձեր շրջանակի, ձեր աջա-կիցների հայտնած տեսակետներից, ինչ որ բաներ անելու վերաբերյալ կարծիքներից։
— Փաստորեն՝ կա ապրիորի մեղադրանք։
— Ոչ, կա մտավախություն, որ պետք է փարատվի։ Անկեղծ ասած՝ անձամբ ես այդքան էլ այդպես չեմ պատկե-րացնում։ Բայց իմ շրջապատում կան մարդիկ, որոնք կարծում են, որ «Սասնա Ծռերն» առաջնագծում հայտ-նվելուց կարող են անգամ պատժիչ գործողություններ կատարել։
— Բայց փարատելու համար՝ հարկավոր է, որ լինի կոնտակտ, որպեսզի հնարավոր լինի հանդիպել և պարզա-բանել։
— Այո, պետք է։ Կլինի կոնտակտ և հնարավորություն մտավախությունը փարատելու համար»:
