Վաղը՝ ժամը 16։00-ին, հանդիպում ենք ՀՀ Ազգային ժողովի դիմաց և ժողովրդի կամքը պարտադրում իշխող ռե-ժիմին:Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«Սիրելի հայրենակիցներ,
անսալով «Հայրենիքի փրկության շարժման» կոչին՝ ՀՀ բազմաթիվ արժանապատիվ քաղաքացիներ այսօր խա-ղաղ քաղաքացիական անհնազանդության ակցիաներ են իրականացրել Հայաստանի ողջ տարածքում։ Վաղը շարունակում ենք նույն կերպ։ Նույն ոգով։ Նույն վճռականությամբ։
Օրվա երկրորդ կեսին՝ ժամը 16։00-ին, հանդիպում ենք ՀՀ Ազգային ժողովի դիմաց և ժողովրդի կամքը պարտա-դրում իշխող ռեժիմին։ Միասին փրկենք մեր Հայրենիքը»,-գրել է Սաղաթելյանը:
