Մեծ թեթևություն է պարգևում…Վարիկոզի զարգացման պատճառները տարբեր են. դա կարող է լինել ժառանգական, կարող են նպաստել հորմոնալ փոփոխությունները, պատշաճ ֆիզիկական ծանրաբեռնվածության բացակայությունը, տարիքը:
Որքան շուտ սկսեք բուժել, այդքան ավելի լավ:Առաջարկում ենք բնական տնական միջոց, որը կօգնի ազատվել հոգնածությունից և ոտքերի այտուցվածությունից, կնվազեցնի վարիկոզի առաջացումը: Միջոցը շատ ավելի արագ է գործում, քան դեղատնից գնված գելերն ու քսուքները:
Անհրաժեշտ է.
120գ գազար
1/2 բաժակ հալվեի՝ ալոէի փափուկ միջուկ
խնձորի քացախ
Ինչպես պատրաստել.
Մաքրել գազարը, կտրատել և հալվեի միջուկի հետ լցնել բլենդերի մեջ: Մանրացնել՝ քիչ-քիչ ավելացնելով խնձորի քացախը: Պիտի ստացվի քսուքի թանձրության միասեռ զանգված:

Պատրաստի միջոցը պահել սառնարանում:
Ամեն օր քսել վարիկոզով ախտահարված հատվածներում: Քսելուց կես ժամ անց լվանալ սառը ջրով: Հիանալի մաքրում է ապահովում:
1 ամիս անց կհասնեք կայուն արդյունքի:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Այս նյութը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար: Տվյալ կայքից ստացված տեղեկատվությունը չպետք է կիրառվի ինքնուրույն (օրինակ, բուժման նպատակներով)։ Եթե դուք ունեք որևէ առողջական խնդիր, խնդրում ենք դիմել մասնագետ բժիշկների։
