Մի օր ծեր իմաստունին հարցրեցին, թե նա ինչու է միշտ միայնակ ու արդյո՞ք չի հոգնում դրանից․․․Այս առակը պետք է իմանան բո-
լորը։Մի օր տարեց իմաստունի մոտ մարդիկ եկան ու հարցրեցին․
-Ինչպե՞ս չես հոգնում ամբողջ օրը միայնակ մնալուց։
Իսկ նա պատասխանեց․

-Ես շատ գործ ունեմ։ Ես պիտի սովորեցնեմ իմ երկու բազեներին ու երկու արծիվներին, երկու նապաստակներին, օձին, մոտիվաց-
նեմ ավանակին ու վարժեցնեմ առյուծին։
-Բայց այստեղ կենդանիներ չկան, ու՞ր են նրանք։
Իմաստունը պատասխանեց․

-Այդ բոլոր կենդանիներին մենք կրում ենք մեր ներսում։Երկու բազեները հարձակվում են ամենի վրա,ինչ տեսնում են՝ և լավ, և վատ։
Ես պիտի սովորեցնեմ դրանց տարբերել։ Դրանք իմ աչքերն են։
Երկու արծիքվներն իրենց ճանկերով ցավեցնում ու քայքայում են ամեն ինչ, ինչին դիպչում են։ Ես պիտի սովորեցնեմ դրանց ծառա-
յել ու օգնել՝ առանց վնասելու։ Դրանք իմ ձեռքերն են։Նապաստակները անդադար թռչկոտում են այստեղ ու այնտեղ, վախենում ու
թաքնվում են։ Ես պիտի հանգստացնեմ դրանց ու սովորեցնեմ հաղթահարել դժվարությունները, այլ ոչ թե փախչել։

Դրանք իմ ոտքերն են։Ամենաբարդը՝ օձին հետևելն է։ Թեպետ այն ամուր փակված է վանդակում, բայց միշտ պատրաստ է հարձակ-
ման, կարող է խայթել ու թունավորել ցանկացած մարդու, ով իմ կողքին է գտնվում։ Դրա համար էլ կարևոր է հետևել դրան, կարգի
բերել։ Դա իմ լեզուն է։
Ավանակը, որպես կանոն, շատ համառ է, միշտ հոգնած է ու չի ցանկանում անել իր գործը։ Դա իմ մարմինն է։Եվ ի վերջո պիտի վար-
ժեցնեմ առյուծին, որը ցանկանում է լինել թագավոր ու հրամաններ տալ։Նա հպարտ է ու կարծում է,թե ողջ աշխարհը պիտի պտտվի
իր շուրջ։ Դա իմ ես-ն է։
Ինչպես տեսնում եք, շատ գործ ունեմ․․․
