Մի օր ամուսինս ասաց, որ հավաքեմ այն ամենը ինչ ինձ է պատկանում և առավոտյան հեռանամ տանից․ Առավոտյան մի այնպիսի բան արեցի, որ ամուսինս․․․

Մի օր ամուսինս ասաց, որ հավաքեմ այն ամենը ինչ ինձ է պատկանում և առավոտյան հեռանամ տանից․ Առավոտյան մի այնպիսի
բան արեցի, որ ամուսինս․․․Միասին ապրում էին կին ու ամուսին, միմյանց շատ էին սիրում: Մի օր նրանք լուրջ վիճում են, և ամու
սինն ասում է.

-Երկար տարիների ընթացքում մենք շատ բան ենք ձեռք բերել, ունենք տուն և բազմաթիվ թանկարժեք իրեր: Դու ունես ընդամենը
մի գիշեր, որ տնից վերցնես այն ամենը, ինչը քեզ համար կարևոր է, և գնաս ծնողներիդ տուն:Ամուսինը պառկում է քնելու, իսկ կինը
մնում արթուն:

Անցնում է գիշերը, առավոտյան տղամարդն արթնանում է, նայում շուրջը և հայտնաբերում, որ ինքը ինչ-որ օտար տան մեջ է հայտ
նվել, իսկ կողքին նստած է կինը և ուշադիր իրեն նայում:Ամուսինը նստում է և զարմացած հարցնում:

-Ի՞նչ եմ անում այստեղ:

Կինն էլ պատասխանում է.

-Դու ասացիր, որ տնից վերցնեմ այն, ինչ ինձ համար կարևոր է: Դե, ես էլ քեզ եմ վերցրել:

Ամուսինը հասկացավ, որ սխալ է եղել և կնոջ հանդեպ անարդար վարվել, գրկեց կնոջը, և նրանք միասին գնացին տուն:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика