Մի օր ագարակատերը խոտերի մեջ կորցնում է ժամացույցը ու ոչ մի կերպ չի կարողանում գտնել․Մի օր ագարակատերը պատահա-
բար հայտնաբերում է, որ գոմում՝ չոր խոտերի մեջ, կորցրել է ժամացույցը։Թեպետ այն թանկարժեք մետաղից չէր, միևնույնն է, տղա
մարդու համար անչափ կարևոր էր, քանի որ սիրելի մարդու կողմից նվեր էր ստացել։

Մի քանի ժամ ապարդյուն որոնումներից հետո ագարակատերը հանձնվում է, արդեն ուժասպառ էր։ Գոմից դուրս գալով՝ տեսնում է
դրսում վազվզող հարևանների երեխաներին։ Առաջարկում է օգնել իրեն՝ գտնել ժամացույցը, իսկ գտնողին խոստանում է նվեր։ Երե-
խաները մեծ ուրախությամբ մտնում են գոմ, տակնուվրա անում չոր խոտը, սակայն այդպես էլ չեն գտնում։

Ու այն պահին, երբ ագարակատերը պատրաստ էր դադարեցնել որոնումները, նրան է մոտենում մի փոքրիկ տղա ու խնդրում իրեն
ևս մի շանս տալ։ Տղամարդը՝ նայելով նրան, մտածում է․ «Իսկ ինչու՞ ոչ»։ Թույլ է տալիս երեխային գոմ վերադառնալ։ Կես ժամից տղ
ան դուրս է գալիս՝ ժամացույցը ձեռքին։ Տղամարդը ոգևորված վերցնում է այն ու մեծ հետաքրքրասիրությամբ հարցնում, թե ինչպես
նրան հաջողվեց գտնել։

—Ես ոչինչ չեմ արել, պարզապես նստել եմ գետնին ու լսել։ Լռության մեջ ականջիս հասավ սլաքների կտկտոցը, ու այդպես կարողա-
ցա գտնել ժամացույցը։
Կյանքում էլ է այդպես լինում։ Միայն հանգիստ ժամանակ կկարողանաք ճիշտ լուծում գտնել։ Երբ գլխում փոթորիկ է, որոշումներ մի
կայացրեք, լուռ նստեք ու լսեք ձեր ներքին ձայնին։
