Մի ծանոթ ընտանիք ունեմ ամբողջ տարին վերմիշել ու մակարոն են ուտում,իսկ ահա տոն օրերին․․․Ո՞ւմ են ինչ ցույց տալիս չգիտեմ։
Համաձայնեք, որ մեր հասարակությունում ընդունված է, որքան հնարավոր է ճոխ ու մեծ շուքով նշել ծննդյան օրերը: Հատկապես ե-
րիտասարդ մայրիկները կարծես մրցակցեն միմյանց հետ, երբ խոսքը գնում է երեխայի ծննդյան օրվա մասին: Ամեն մեկը փորձում է
գերազանցել մյուսին:

Պատվիրում են հերոսների, թանկարժեք ռեստորաններ փնտրում,հրավիրում հայտնի մարդկանց,երեխայի համար չափազանց թանկ
նվերներ գնում: Երեխային բոլորովին պետք չէ այդ ամենը,իսկ ահա ծնողներին՝ հակառակը:Իսկ ինչու ոչ, եթե կա գումար ու հնարա-
վորություն:Ես մի ծանոթ ունեմ, ում ընտանիքը ամեն օր մակարոն կամ կարտոֆիլ է ուտում, իսկ ահա բոլոր տոներին նրանք գնում
են ռեստորան, որ վայելեն շեֆ-խոհարարի պատրաստած հազվագյուտ ուտեստները:

Երբ հարցնում եմ, թե ինչու չեն ուզում ավելի համաչափ ապրել, ամեն օր թարմ միրգ ու բանջարեղեն ուտել, նա խորը շունչ է քաշում
ու պատասխանում, որ առօրյան՝ առօրյա է, իսկ տոները պետք է նշել: Մեր հասար ակության մեջ վաղուց կա բաժանում: Կան մար-
դիկ, ովքեր չեն ուզում նշել ծննդյան օրը այնպես, որ հետո մի կերպ ապրեն կես տարի: Գուցե ափսոսում են գումարը և չեն ուզում 1
օրում այդքան ծախսել, գուցե իրենք իրենց հետ ներդաշնակության մեջ են ապրում և էմոցիաների պակաս ու ցուցադրելու կարիք
չունեն:

Եվ կան մարդիկ, ովքեր չեն խնայում գումարը և ծախսում ամբողջ կուտ ակածը: Նրանք ուզում են զարմացնել օրիգ ինալությամբ և
հնարավորություններով, որ բոլորը նախանձեն:Այն մարդիկ, ովքեր երջանիկ են, հասկանում են, որ ամեն օրը տոն է: Եվ իմաստը կա-
յանում է նրանում, որ պետք է վայելել ամեն ապրած ժամը: Այդ դեպքում երջանիկ լինելու համար աղմուկի, խնջույքի և հազարավոր
հյուրերի կարիք չեք ունենա:
