Մի անգամ մի տարեց իմաստունի հարց տվեցին՝ Ինչի՞ց է, որ աղքատները կարեկցող են, իսկ հարուստները՝ ոչ․․․
Երբ մենք ուզում ենք հասկացված լինել ուրիշ ների կողմից, պետք է հաշվի առնել, որ ոչ բոլորը կարող են տեսնել մեր ցավն ու պրոբ-
լեմները։ Այդպիսին է կյանքը՝ մարդիկ տարբեր են, ամեն մեկն ունի իր առավել ությունները և թերությունները։ Շատ քչերը կարող են
տեսնել այն, ինչ կատարվում է մեր սրտում։

Այդ պատճառով եթե իրատես լինենք, կարելի է ազատվել շատ հիասթափություններից։Մի անգամ իմաստունին հարց տվեցին.
«Ինչի՞ց է, որ աղքատները կարեկցող են, իսկ հարուստները՝ ոչ»։
-Նայիր պատուհանից, – պատասխանեց իմաստունը, – ի՞նչ ես տեսնում։
-Տեսնում եմ ծառեր, մարդկանց, երեխաները խաղում են բակում…

-Իսկ հիմա նայիր հայելուն, – շարունակեց իմաստունը, – ի՞նչ ես տեսնում։
-Տեսնում եմ ինքս ինձ։
-Ահա տեսնո՞ւմ ես, – ասաց իմաստունը, – և այնտեղ և այստեղ հասարակ ապակի է, բայց տես թե մի փոքր արծաթը ինչպես է փո-
խել հայելուն։
