Ամբողջ աշխարհում խոհանոցում ամենաշատ օգտագործվող բաղադրիչներից մեկը սխտորն է։ Այն ուեստներին հաղորդում է լավ համ, բացի այս, այն նաև հզոր միջոց է բազմաթիվ հիվանդությունների դեմ։
Սխտորը թարմ վիճակում օգտագործելու դեպքում այն կարող է վերածվել օրգանիզմի հզոր պաշտպանիչ միջոցի։

Սխտորն օգնում է նվազեցնել խոլեստերինն ու արյան բարձր ճնշումը։ Դադարեցնում է աթերոսկլերզի հետևանքները, կանխում է սրտի կաթվածն ու սրտի հիվանդությունները։
Գրիպի, մրսածության, սնկային հիվանդությունների, լուծի ժամանակ սխտորը կարող է լինել բուժման առաջին միջոցը։
Ավելին, սխտորը կարող է կառավարել շաքարային դիաբետի, մեծացած շագանակագեղձի ախտանիշները։
Սխտորը բարձրացնում է դիմադրողականությունը և օրգանիզմի թունազերծման կարողությունը։ Սխտորը՝ կոճապղպեղի և սոխի հետ միասին, կարող է իսկապես օգնել թունազերծել օրգանիզմը քիմիաթերապիայից։
Ինչպե՞ս օգտագործել սխտորը
Սխտորն օգտագործելու լավագույն ձևը թարմ վիճակն է։ Անհրաժեշտ է սխտորը կտրատել և թողնել 15 րոպե, որի ժամանակ ակտիվանում է սխտորի մեջ առկա ալիցինը և դառնում առավել օգտակար։
