Երբեմն պատահում է, որ արձակուրդից հետո կանայք նկատում են, որ հոգնած տեսք ունեն: Դա պայմանավորված է դեմքի մաշկի վրա ամռան բացասական ազդեցությամբ՝ այն չորանում է, թեփոտում, առաջանում են պիգմենտային կետեր, իսկ արևայրուքը հաճախ լինում է անհավասար: Հատկապես մաշկը շուտ է չորանում 25 տարեկանից բարձր կանանց մոտ: Նման դեպքերում խորհուրդ է տրվում օգտագործել տնական միջոցներ, որոնք շատ անվնաս են:
Երիցուկ
Բնական միջոցներից ամենամատչելին ու օգտակարը երիցուկի եփուկն է: Մեկ ճաշի գդալ երիցուկի վրա լցնել եռման ջուր, թողնել 15-20 րոպե, և գոլ եփուկով թրջոցը դնել դեմքին՝ թողնելով մոտավորապես 20 րոպե: Չմոռանաք նաև կոպերի մասին. երիցուկը թարմացնում է հայացքը և անց է կացնում աչքերի տակ առաջացած այտուցը: Լավ արդյունք ստանալու համար անհրաժեշտ է գործողությունը կրկնել օրը 1-2 անգամ:
Թեյ երեքնուկից
Եվս մեկ միջոց դեմքի գույնը լավացնելու համար՝ օրգանիզմը թույներից մաքրելու միջոցով: Դա կարելի է անել երեքնուկից պատրաստած թեյի օգնությամբ: Եթե այն խմել 1-2 շաբաթվա ընթացքում՝ ամեն օր, ապա օրգանիզմը կմաքրվի, իսկ դեմքը հաճելի երանգ կստանա:
Կաթը
Արևից և քամուց կոպտացած մաշկը կարելի է թարմացնել և սպիտակեցնել կաթով լվացվելու միջոցով: Լվացվելուց հետո կաթի մնացորդը թողնել դեմքին: Կաթնամթերքների մեջ կան բազմաթիվ մասնիկներ, որոնք սպիտակեցնում են մաշկը:

Զեյթունի ձեթը
Զեյթունի ձեթը հիանալի մաքրում է մաշկը և հեռացնում եղջերացած բջիջները՝ վերադարձնելով մաշկին թարմություն և երիտասարդություն: Պարզապես անհրաժեշտ է ձեթով թրջված բամբակի օգնությամբ նրբորեն մաքրել դեմքը, թողնել մի քանի րոպե, ապա անձեռոցիկով հեռացնել մնացորդը:
Կիտրոնի հյութը
Եթե անհրաժեշտ է, որ հոգնած մաշկը սպիտակ երանգ և հարթ տեսք ունենա, ապա շատ լավ միջոց է կիտրոնի հյութով և ձվի սպիտակուցով պատրաստված դիմակը: Թեթև հարել մեկ ձվի սպիտակուցը, ավելացնել մեկ ճաշի գդալ կիտրոնի հյութ, քսել դեմքին և թողնել մինչև չորանալը (մոտավորապես 15 րոպե), իսկ հետո լվանալ սառը ջրով: Ընդհանրապես, դեմքի մաշկը սպիտակեցնելու համար կան բազմաթիվ բնական միջոցներ՝ վարունգը, դաղձը, մաղադանոսը, լոլիկը, խատուտիկի ծաղիկների եփուկը:
Եթե ունեք պեպեններ
Պեպեններն արևի ուղեկիցներն են: Արդյո՞ք դա վատ է: Ի դեպ, Ամերիկայում մի քիչ պեպեններ ունեցող աղջիկները շատ ավելի շուտ են ամուսնանում: Հարցմանը մասնակցած տղամարդիկ դա բացատրել են նրանով, որ պեպեններ ունեցողներն ավելի անմիջական, հետաքրքիր և շփվող են, նրանց հետ ավելի հեշտ է երկարատև հարաբերություններ պահպանելը:
Այնպես որ, մի անհանգստացեք, եթե պեպեններ ունեք, հատկապես որ ամառը շատ կարճ է, իսկ հետո, որպես կանոն պեպեններն անցնում են առանց որևէ միջամտության: Ժելատինե դիմակ կնճիռների վերացման և դեմքի սպիտակեցման համար
Կոսմետոլոգները խորհուրդ են տալիս դեմքի ժելատինե (դոնդող) դիմակներ օգտագործել նրանց, ովքեր ցանկանում են մշտապես գեղեցիկ և թարմ տեսք ունենալ: Նմանատիպ դիմակներ հաճախ օգտագործելու դեպքում մաշկը մաքրվում, թարմանում և ձգվում է:
Ժելատինը լրացնում է կոլեգենի անբավարարությունը, որն առաջանում է տարիքի հետ: Այս դիմակները վերացնում են փոքր կնճիռները, սպիտակեցնում են դեմքը: Ուշագրավ է, որ գեղեցկության սրահներում ժելատինը շատ են օգտագործում որպես այտերի ձգմանը նպաստող միջոց, ավելացնում են շամպունների մեջ, ինչպես նաև կիրառում են եղունգների ամրացման համար:
Առաջակում ենք ժելատինե դիմակի լավագույն տարբերակը:
Դիմակի պատրաստման համար անհրաժեշտ է.
2 ճաշի գդալ եռացրած ջուր,
1 թեյի գդալ ժելատին,
2 թեյի գդալ բանանի խյուս (պյուրե):
Խառնում եք ջուրը և ժելատինը, ապա ավելացնում եք բանանի խյուսը: Դիմակն անհրաժեշտ է բարակ շերտով քսել մաքուր դեմքին՝ խուսափելով քսել աչքերի, շուրթերի հատվածում: Դիմակը քսելուց հետո թուլացրեք դեմքի մկանները և սպասեք 20 րոպե:
Դիմակը լվացեք տաք ջրով և մերսումային շարժումներ կատարելով: Այս դիմակի ամենօրյա կիրառության դեպքում մաշկն առավել խնամված տեսք կունենա:
Դեմքի մաշկի գեղեցկության, խոնավացման, փայլի և սպիտակեցման դիմակ
Դեմքի մաշկի գեղեցկության, խոնավեցման, փայլի և սպիտակեցման համար դուք կարող եք կիրառել ընդամենը սուրճով և մեղրի խառնուրդով մածուկը։
Մեկ գդալ չոր սուրճի հետ խառնեք մեկ գդալ մեղրը և կես գդալ կաթը, ստացված մածուկը քսեք դեմքին և թողեք այդպես 20 րոպե, այնուհետև լվացեք գոլ ջրով։
Նշենք, որ սուրճը մաքրելու և ծակոտիները ծածկելու հատկությունն ունի, իսկ մեղրը՝ խոնավեցնող և կնճիռները հարթեցնող։
Օգտագործեք շաբաթական մեկ անգամ։
