Մայրերի օրվա առիթով երեխաներս ինձ մի անշուք ծաղիկ նվիրեցին․ Երբ նրանց հարցրեցի, թե ինչու են հենց այդ ծաղիկը ընտրել․․․
Որդուս պատասխանը ինձ ուղղակի շոկի ենթարկեց։Երբ ամուսինս 11 տարվա ամուսնական կյանքից հետո շատ հանգիստ հայտա-
րարեց, որ ապահարզան է տալիս ու հեռանում, առաջին միտքս երեխաներս էին։
Տղաս հինգ տարեկան էր, աղջիկս՝ չորս։Կկարողանա՞մ նրանց դաստի արակել ու ընտանիքի զգացողություն ապահովել։ Ի վիճակի
կլինե՞մ արդյոք ես՝ միայնակ մայրս, տանը նայել ու երեխաներիս փոխ անցել այն արժեքները, որոնք նրանց պետք կգան կյանքում։
Միակ բանը, որում համոզված էի, այն էր, որ ընտրություն չունեմ։

Ամեն շաբաթ-կիրակի իրար հետ էինք լինում այնքան, որքան կարողանում էինք։ Շաբա թվա մեջ անպայման ժամանակ էի գտնում
երեխաներիս հետ պարապելու համար։ Հաճախ էինք իրար հետ քննարկում՝ ինչքան կարևոր է ճիշտ վարվելը։ Դա ժամանակ ու ե-
ռանդ էր պահանջում, որոնք առանց դրա էլ ինձ չէին բավականացնում։ Ուսուցման ընթացքն իսկապես հեշտ չէր։ Այդպես անցավ 2
տարի։
Մայրերի օրը երեխաներիս հետ եկեղեցի գնացի։ Ես ուշադրություն դարձրի զամբյուղների մեջ զոհասեղանի երկու կողմերում շար-
ված գեղեցիկ ծաղիկներին։ Ժամերգությանը տեր հայրը բազմիցս կրկնում էր, որ մայր լինելը կյանքում ամենաբարդ աշխատանքն է։
Եվ որ բոլոր մայրերը արժանի են ճանաչման ու վարձատրության։ Քահանան դիմեց ամեն մի երեխայի՝ խնդրելով մոտենալ զոհասե-
ղանին, ծաղիկ ընտրել ու նվիրել մորն՝ ի նշան սիրո և երախտագիտության։

Երեխաներս մյուս երեխաների հետ ձեռք ձեռքի տված մոտեցան զոհասեղանին։ Նրանք միասին որոշեցին՝ ինչ ծաղիկ ընտրել ինձ
համար։ Ես ու երեխաներս ծանր ժամանակներ ենք ունեցել, և ինձ անչափ անհրաժեշտ էր նրանց աջակցությունը։Ես նայում էի գե-
ղեցիկ բեգոնիաներին, ոսկեգույն թավշածաղիկներին և ծիրանագույն զառմանուշակներին։ Եվ փորձում էի գուշակել՝ այդ ծաղիկ-
ներից որը երեխաներս ինձ կնվիրեն՝ իրենց սերն արտահայտելու համար։
Երեխաներս բավական լուրջ վերաբերվեցին առաջադրանքին։ Նրանք ուշի-ուշով նայեցին զամբյուղի ամեն մի ծաղիկին։ Մնացած
երեխաներն արդեն ուրախացրել էին իրենց մայրերին նվեր-ծաղիկով, իսկ իմոնք դեռ չէին որոշել՝ որն ընտրել։Վերջապես ուրախութ-
յան ճիչ լսվեց։Եվ երեխաներս ժպիտը դեմքներին ու հպարտ-հպարտ մոտեցան և ինձ նվիրեցին այն բույսը, որն ընտրել էին ի նշան
երախտագիտության։ Ես զարմանքով ու շվարած նայեցի կոտրված, ցեխոտված ու թառամած ծաղկին, որը ինձ մատուցեց ժպիտից
պայծառացած որդիս։ Ես ինձ ստորացված զգացի, բայց նվերն ընդունեցի։

Նրանք, անկասկած, ընտրել էին ամենափոքր ու դալկացած բույսը։ Ըստ էության, դա փայտի կտոր էր՝ առանց մի ծաղկաթերթի։ Ես
զարմանքով նայեցի իրենցից գոհ երեխաներիս։ Բայց հասկանալով՝ որքան երկար ու մանրակրկիտ էին նրանք ընտրել հենց այս ծա-
ղիկը, իմ մեջ ուժ գտա ու ժպտացի։Այնուհետև հարցրի՝ ի՞նչը նրանց ստիպեց նման անսովոր ընտրություն կատարել։ Ինչո՞ւ հատկա-
պես հիվանդ ու սմքող բույսն ընտրեցին ինձ համար որպես նվեր ընտրեցին։
Եվ այդ ժամանակ որդիս վստահ ու աներևակայելի հպարտությամբ պատասխանեց․«Որովհետև նա քո կարիքն ունի, մայրիկ։ Դու
պետք ես նրան»։ Արցունքն աչքերիցս հեղեղի պես թափվեց։
Ես գրկեցի երեխաներիս։ Հենց նոր՝ Մայրերի օրվա առթիվ, նրանք ինձ կյանքիս ամենաթանկագին նվերը մատուցեցին։ Ես երազել
անգամ չէի կարող նման նվերի մասին։ Իմ ծանր ու ինքնազոհ աշխատաքը զուր չի անցել։ Այժմ արդեն մազ անգամ չէի կասկածում,
որ երեխաներս արժանապատիվ մարդիկ են դառնալու։
