Մայիսի 6-ի աստղագուշակ․․․Կարիճներ՝ Օրը լի է անակնկալներով, հիմնականում` հաճելի
Խոյ.
Գործեք վճռական` դա է այսօր հաջողության հասնելու ձեր գլխավոր գրավականը: Որքան էլ որ պահերով անբարենպաստ թվա ստեղծված իրավիճակը, չհուսա հատվեք` խնդիրները լուծելու ձևերը, միևնույն է, կգտնվեն, իսկ դրա հետ մեկտեղ էլ ընկերները հաստատ ձեզ օգնության ձեռք կմեկնեն: Անձնական հա րաբերություններում ոչ միայն կարելի է,այլև` անհրաժեշտ է նախաձեռնություն դրսևորել:Օրվա ընթացքում ամեն կերպ խուսափեք գերհոգնածությունից` այն կարող է խրոնիկ հիվանդությունների պատճառ դառնալ: Նշանի բազմաթիվ ներկայացուցիչների նոր հրապույրներ և հետաքրքրություններ կառաջանան:
Ցուլ.
Լուրջ խնդիրներն այսօր կարող են ծագել այն բանից, որ դուք առաջնորդվում եք զուտ ձեր սեփական շահերով և սեփական կարծիքով, բոլորովին հաշվի չառնելով շրջապատի ցանկությունն ու փորձը: Հարաբերությունները կարող են փչանալ լրջորեն և երկարատև, եթե դուք նրբանկատ և ուշադիր չլինեք: Անբարենպաստ օր է ուսման համար, նոր տեղեկատվությունը վատ է յուրացվում, դուք դժվարությամբ եք կարողանում վերլուծել ստացված տեղեկություն ները: Ցանկալի չէ աշխարհիկ միջոցառումների այցելելը, իսկ եթե այդտեղ գտնվելն այնուամենայնիվ անհրաժեշտ է` հատուկ ուշադրություն դարձրեք ձեր արտաքին տեսքին:
Երկվորյակներ.
Օրը հաջող է դասավորվում և ձեզ հնարավորություն տալիս դրսևորվել լավագույն կողմերով: Դուք շանս ունեք վաղուց ձեզ համար հետաքրքիր մարդու համակրանքը նվաճելու, կամ էլ` գտնել նոր երկրպագուներ: Օրը հարմար է իրաբավանական հարցեր լուծելու, իշխանության մարմինների ներկայացուցի չների հետ շփումներ ունենալու համար: Նշանի բազմաթիվ ներկայացուցիչների համար բացվում են նոր գործնական հեռանկարներ:Հարմար օր է ուղևորութ յունների համար, այդ թվում և` արտերկրյա, ինչպես նաև հեռվից եկած մարդկանց հետ շփումների, էկզոտիկ խոհանոցով ռեստորաններ այցելելու, էթնիկ ոճի իրեր գնելու համար:
Խեցգետին.
Հիանալի օր է բանակցությունների և ցանկացած կարևոր հարցերի շուրջ քննարկումներ անցկացնելու համար: Կարելի է տեսակցություններ նշանակել այն պիսի մարդկանց հետ, ում վրա դուք ցանկանում եք լավ տպավորություն թողնել: Ցանկալի է հասարակական կյանքում և բարեգործական միջոցառումներում ձեր ակտիվ մասնակցությունը: Դուք նաև շանս ունեք գրավել ազդեցիկ մարդկանց ուշադրությունը և ստանալ նրանց աջակցությունը:Հարմար օր է փորձի փոխանակման,ուրիշների գաղափարները քննարկելու,կոնֆերանսներում և սեմինարներում մասնակցելու համար: Բաց մի թողեք ինչ-որ նոր բան սովորելու, մտահորիզոնն ընդլայնելու հնարավորությունը:
Առյուծ.
Դուք լի եք կենսական եռանդով, որը ոչ միշտ է հաջողվում ուղղորդել խաղաղ հունով: Նյարդային լարվածությունը շատ բարձր է, իսկ ձեր գործունե ությունն էլ` փոքր-ինչ քաոսային: Ինչ-որ լուրջ հաջողությունների հնարավոր կլինի հասնել միայն այն դեպքում, եթե ձեր գործողությունները վերա հսկի որևէ խելամիտ ու փորձառու մարդ:Վատ օր չէ ֆինանսական առումով` հնարավոր են դրամական մուտքեր, չի բացառված նաև հին պարտքերի վերադարձ: Բարենպաստ օր է գործարքներ կնքելու, անշարժ գույք ձեռք բերելու, բնակավայրը կամ աշխատանքը փոխելու համար:
Կույս.
Այսօր ձեզ սխալներից ու վրիպումներից խուսափել կօգնի մանրուքները նկատելու ձեր ունակությունը` անգամ այնպիսի մանրուքները, որոնք շրջապատին բոլորովին անէական են թվում, իսկ ձեզ համար դրանք կարող են կարևոր դեր խաղալ: Ցանկալի չէ գործ ունենալ ազդեցիկ մարդկանց հետ, քննարկել գոր ծնական պլաններ` վտանգ կա, որ դրանք կիրականացեն առանց ձեր մասնակցության: Խոշոր նախագծերի ավելի լավ է մոտ չգալ, սահմանափակվելով ընթացիկ խնդիրների լուծմամբ: Դուք դժվարությամբ եք ճիշտ կարծիք կազմում շրջապատի մասին, այնպես որ նոր ծանոթությունները դժվար թե հաջողված լինեն:
Կշեռք.
Սա ամենաթեթև և հաջող օրերից չէ, սակայն նաև այն չի նշանավորվի լուրջ խնդիրներով: Ստիպված եք լինելու զբաղվել մի քանի գործով միանգամից, ընդ որում, քանի որ դրանք բոլորն էլ ուշադրություն և կենտրոնացվածություն են պահանջում, որոշ ժամանակ անց, դրանք գլուխ բերելուց հետո, ուղ ղակի ուժ ասպառ կլինեք: Ամենաբարենպաստ օրը չէ նաև գործնական բանակցությունների համար` ձեզ համար դժվար է լինելու ընտրել խոսակցության ճի շտ տոնայնությունը, ընդհանուր հայտարարի գալ: Ցանկալի չէ գործարքներ կնքել, որոնք կապված են անշարժ գույքի և ցանկացած տեսակի խոշոր ունեց վածքի հետ:
Կարիճ.
Այսօր ձեզ չեն վախեցնում ոչ’ դժվարությունները, ոչ էլ խոչընդոտները, և դուք դրանք հեշտությամբ հաղթահարում եք նպատակին հասնելու ճանապար հին: Ծագում են գերազանց գաղափարներ, որոնք հնարավոր կլինի իրականացնել մոտ ապագայում: Դուք ոչ միայն հիանալի կարգավորում եք սեփական գոր ծերը, այլև` հաճույքով օգնում շրջապատին: Օրը հարմար է գնումների համար, ընդ որում դուք ոչ միայն իրեր ձեռք կբերեք ձեզ համար, այլև` մտե րիմների, քանի որ այսօր ձեզ ճաշակը ձեզ չի դավաճանում, և ընտրության մեջ էլ հաստատ չեք սխալվի: Օրը լի է անակնկալներով, հիմնականում` հաճե լի:
Աղեղնավոր.
Բարենպաստ օր է շփումների համար: Դուք կկարողանաք ոչ միայն լեզու գտնել շրջապատի հետ, այլև` նրանց աջակցությունը ստանալ: Օրը բարենպաստ է նաև համատեղ նախագծերի վրա աշխատել սկսելու համար: Բեղմնավոր համագործակցությունը կարող է ծառայողական սիրավեպի սկիզբը դնել:Դուք ձեր առջև նոր նպատակներ եք դնում, կառուցում պլաններ և վերանայում գերակայությունները: Օրվա իրադարձությունները կհուշեն, թե որ ուղղությամբ է պետք ջանքեր թափել, որպեսզի լավագույն արդյունքների հասնել: Հաճելի կանցնել ուղևորությունները:
Այծեղջյուր.
Հանգիստ և հաճելի օր է, որը ձեր առջև բացում է հետաքրքիր հնարավորություններ: Ձեր գլխավոր խնդիրը լինելու է դրանք նկատելը և ստեղծված շան սերը բաց չթողնել: Ժամանակի հետ աճում է կենսական ներուժը, ընդ որում նախանձել կարելի է ոչ միայն ձեր եռանդին, այլ այն բանին, թե ինչպես եք դուք կարողանում այն ուղղորդել խաղաղ հունով: Ձեր հաջողությունները բարձրացնում են ինքնագնահատականը և համապատասխանաբար էլ` տրամադրութ յունը:Օրը հարմար է առկա խնդիրների շուրջ հանգիստ վիճակում մտորելու համար` դուք հաստատ կգտնեք դրանց լուծման տարբերակները:
Ջրհոս.
Հաջող և խոստումնալից օր է, և դուք էլ հիանալի կարգավորում եք բոլոր այն գործերը, ինչին ձեռնամուխ եք լինում: Կարելի է նոր, այդ թվում և բարդ գործեր ձեռնարկել` անհաջողություններից չվախենաք: Լավ են անցնում բանակցությունները, կարելի է ստորագրել կարևոր փաստաթղթեր և կնքել գործարքներ:Մտերիմների հետ հեշտությամբ եք լեզու գտնում, և անգամ այն դեպքերում, երբ քննարկման առարկա են դառնում հակասական ու տհաճ հար ցեր, միևնույն է` վեճեր ու վիրավորվածություն չի առաջանում: Օրվա երկրորդ կեսին հաճելի լուրեր և անսպասելի առաջարկներ կստանաք: Այսօր հա տկապես արժե հետևել ճիշտ սնվելու կանոններին:
Ձկներ.
Գերազանց օր է հրապարակային ելույթների, աշխարհիկ միջոցառումների այցելելու համար: Ձեզ կհաջողվի նվաճել նոր ծանոթների համակրանքը, հեշտութ յան կհաստատեք նոր և հետաքրքիր կապեր, որոնք գործնական առումով լուրջ հեռանկարների հնարավորություններ կբացեն; Չի բացառված նաև ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ:Փաստաթղթերի հետ աշխատելիս անհրաժեշտ է հստակություն, ճշգրտություն և մանրուքների նկատմամբ խիստ ուշադիր վերաբեր մունք: Օրը բարենպաստ է ձեռագործության, խոհարարական փորձարարությունների համար: Տան գործերը ձեզ այսօր ձանձրալի չեն թվա:
