աղադանոսն այն կանաչին է, որը գրեթե մշտապես գործածվում է մեր սննդի մեջ: Այն կտրտելով աղցանի կամ ապուրի համար՝ մենք չենք էլ հիշում վերջինիս օգտակար հատկությունների մասին: Սակայն իրականում ամենասովորական այս կանաչին չափից դուրս օգտակար է:
Մաղադանոսի օգտակարության մասին
Մաղադանոսը հարուստ է С վիտամինով, В խմբի վիտամիններով, ինչպես նաև РР և К վիտամիններով և միկրոտարրերով: Եթե ամեն օր սննդի մեջ մաղադանոս ներառեք, ապա ձեր օրգանիզմին կմատակարարեք երկաթ, կալցիում, ֆոսֆոր, մագնեզիում, ցինկ:
Այն նաև հարուստ է եթերայուղերով:

Օգտակար է անոթների համար:
Վերջույթների այտուցների դեպքում փորձեք հետևյալ դեղատոմսը.
100 գրամ մաղադանոսը մանրացրեք, վրան լցրեք 0,5 լ հում կաթ, կաթսան, կափարիչով ծածկած, տեղադրեք ջեռոցում և թողեք այնքան, մինչև հեղուկը կիսով չափ պակասի: Խմեք ժամը մեկ անգամ,1 ճաշի գդալ֊ 3-5 օր:
