Այսօր ձեզ ենք առաջարկում դեմքի մաշկի համար հրաշագործ սկրաբի մի բաղադրատոմս: Վիտամին C-ի բարձր մակարդակը և մրգային թթուներն այս ելակե պիլինգի արդյունավետության գաղտնիքն են:
Մաշկի միագույն լինելը, թեթև գունաբացումը, մաշկի մաքրումը տարբեր օտար մասնիկներից․ այս ամենը հնարավոր է դարձել ընդամնեը երեք բաղադրիչների շնորհիվ: Սկրաբ դեմքի համար` տան պայմաններում

Ձեզ պետք կգան 1 ելակ 1 թեյի գդալ շաքարավազ 1 թեյի գդալ նշի, կոկոսի կամ ձիթապտղի յուղ Օգտագործման եղանակը 1․ Մանրացրեք ելակը, տրորեք այն յուղի և շաքարավազի հետ:
2․ Մերսեք մաշկը հինգ րոպե շարունակ՝ օգտագործելով ելակե սկրաբը: 3․ Լվացվեք սառը ջրով: Նման սկրաբն անհրաժեշտ է քսել մաքուր դեմքին: Այս գործընթացից հետո նույնիսկ պետք չէ խոնավեցնող կրեմ օգտագործել:
