Ալոեն ավելի քան 500 տեսակ ունի և միշտ էլ հայտնի է եղել իր օգտակար հատկություններով: Այն հզոր դեղաբույս էր համարվում դեռ Հին Եգիպտոսում: Հայտնի էր, որ այն արտադրում է գել ու լատեքս, որոնք ապաքինող ազդեցություն ունեն:
Այսօր էլ աշխարհահռչակ կոսմետոլոգիական ու դեղարտադրող շատ ընկերություններ օգտվում են հրաշագործ այս բույսից՝ կիրառելով այն տարբեր նյութերի արտադրության մեջ: Ալոեն կարեի է օգտագործել նաեւ տնային պայմաններում: Ալոեն օգտակար է այրվածքների դեպքում: Ամերիկացի մասնագետների խոսքով, երկրորդ աստիճանի այրվածքները կարելի է վերացնել բավական կարճ ժամանակում՝ 16 օրում, հենց ալոեի քսուքի միջոցով:

Օրական 15-20 մլ ալոեի հյութ ընդունելով` կխուսափեք օրգանիզմում խոլեստերինի մակարդակի բարձրացումից և հիպերլիպիդեմիայից (ճարպակալման տեսակներից մեկն է): Ապացուցված է, որ ալոեի այդքան քիչ քանակի հյութը խոլեստերինի մակարդակն իջեցնում է գրեթե 15 տոկոսով: Կա նաեւ տեսակետ, որ ալոեն նվազեցնում է գլյուկոզայի մակարդակը շաքարային դիաբետ ունեցողների արյան մեջ:
Ալոեի գելը նպասում է հերպեսի բուժմանը: Այն արագացնում է թարախաբշտերի խոցերի լավացումը՝ միաժամանակ թեթեւացնելով ցավը: Նպաստում է նաեւ ստամոքսի խոցերի լավացմանը: Գաստրիտի դեպքում օգտակար է ալոեի եւ մեղրի խառնուրդը: Ապացուցված է նաեւ, որ ալոեի հյութը բացում է ախորժակը: Ալոեն օժտված է հակաբորբոքային հատկություններով: Այն վերականգնում է և փափկեցնում մաշկը՝ երբեմն լիովին վերացնելով ցանը: Ալոեի 2-3 կաթիլը 3-4 ժամը մեկ կփրկի հարբուխի տհաճ զգացողությունից:
