Հինգ տարի ամուսնացած լինելով՝ ընդամենը մեկ անգամ եմ տեսել սկեսուրիս, այն էլ նախքան մեր ամուսնանալս․․․

Հինգ տարի ամուսնացած լինելով՝ ընդամենը մեկ անգամ եմ տեսել սկեսուրիս, այն էլ նախքան մեր ամուսնանալս․․․Արդեն 5 տարուց
ավել ամուսնացած եմ, սակայն սկեսուրիս ընդամենը 1 անգամ եմ տեսել, նախքան մեր ամուսնանալը: Այդ տհաճ կնոջ հետ կարճ զր
ույցից հետո հասկացա, որ նրա ներկայությունը մեր կյանքում բացառված է:

Այն ժամանակ դեռ ընկերս տարավ ինձ սրճարան՝ մոր հետ ծանոթացնելու: Մինչ երեքով էինք նստած, նա բարեսիրտ սկեսուր էր ձև-
անում, բայց հենց որ որդին առանձնացավ՝ հեռախոսազանգին պատասխանելու,նա միանգամից փոխեց դեմքի արտահայտությունը
և ասաց.

-Դուրս չես գալիս, աղջիկ: Ու լավ իմացիր, որ որդուս ճաշակով չես: Արժանի չես նրան:

Նրա ասածից հետո վեր կացա ու գնացի, բայց վերջում ասացի.

-Ուզում եմ հավատալ, որ էլ երբեք չենք հանդիպի:

Սիրելիիս ասացի, որ նրան մեքենայի մեջ կսպասեմ: Նա մի քանի րոպեից եկավ ինձ մոտ ու սկսեց մոր փոխարեն ներողություն խնդ-
րել: Պարզվեց, որ մայրը ինքն է որդու համար կապ ույտ աչքերով աղջիկ փնտրում, ու դրա համար էլ որոշել է, որ ես նրա ճաշա կով
չեմ:Ես ուշադիր լսեցի ընկերոջս ու ասացի.

-Սիրելիս, ես հասկանում եմ, որ նա քո մայրն է, ու ոչ մի դեպքում չեմ խոչընդոտի ձեր շփվելուն, միայն թե դու պիտի հասկանաս, որ
եթե մենք ամուսնանք, ուրեմն պիտի զերծ մնանք մեր կյանքում նրա ներկայությունից: Մայրդ ինձ շատ է նեղացրել:

Բարեբախտաբար, մենք իրար հասկացանք:Մի քանի ամսից ուղղակի գնացինք զագս, իսկ հետո մեկնեցինք արտերկիր՝ հանգստա-
նալու: 1 տարուց ծնվեց մեր առաջ նեկը, հետո 3 տարի անց՝ երկրորդ բալիկս: Սկեսո ւրիս այդպես էլ չեմ տեսել այն օրվանից, նա էլ
թոռներին չի տեսել երբեք, ու առանձնապես ցանկություն էլ չունի:

Գիտեմ, որ ամուսինս հանդիպում է մոր հետ, գնում նրա տուն, զանգում: Իմ ու սկեսուրիս վատ հարաբերությունները ոչ մի կերպ չեն
անդրադառնում նրանց կապի վրա, ու ինձ դա շատ է ուրախացնում:Որքան գիտեմ, ամուսնուս մայրը միշտ էլ ինքնավստահ, գոռոզ
կին է եղել, աշխատում է, բազմաթիվ զբաղմունքներ ունի, վարում է ակտիվ ապրելակերպ: Մինչ մեր վեճն էլ մայր ու որդի ամեն օր
չէին հանդիպում, այնպես որ առանձնապես ոչ մի փոփոխություն այժմ չի էլ եղել:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика