Փորձագետներն ասում են, որ ծնողների անընդհատ դժգոհությունը երեխաներին ավելի է կոփում, սակայն այսպիսի դաստիարակման համար երեխաները շատ շնորհակալ են լինում իրենց ծնողներից:
Էսեքսի համալսարանի պրոֆեսոր Էրիկա Ռասոնը մի հետազոտություն է իրականացրել, որը ցույց է տվել, որ խիստ մայրիկների երեխաներն ավելի հաջողակ են: Եվ հակառակը՝ հաջողակ մարդկանց մայրերը շատ պահանջկոտ են:
Էրիկան ասում է, որ այս հետազոտությունն ի սկզբանե վերաբերել է բարձրագույն կրթությանը: Սա պահանջում է ծնողների մեծամասնությունը, հատկապես մայրիկները:
