Հարսիս ջան եմ ասում, չոռ ա հասկանում․ Ասում ա կիսուր չե՞ս, որ կիսուրն ա իրա հարսին սիրում, որ դու սիրես․․․Դե ասեք, ինչ
անեմ։Երեք տարի առաջ տղես ամուսնացավ: Անկեղծ ասեմ, տղուս ընտրած աղջիկն էդքան էլ իմ սրտով չէր, բայց ձեն չեմ հանել:
Եթե իրանք իրար հասկացել են, ես շատ ուրախ եմ:

Ընդունել եմ հարազատ աղջկաս պես, ոչ մի օր չեմ նեղացրել: Երբեք իրանց գործերին չեմ խառնվում: Ես էլ եմ ժամանակին հարս
եղել, գիտեմ, որ դժվար ա: Իմ կիսուրն էլ ինձ շատ էր սիրում,ջան ասում, ջան լսում էինք: Ես էլ իմ հարսին առանց ջան չեմ դիմում,
բայց էս աղջիկը չոռ ա հասկանում:

Ասում ա, կեղծավորություն ես անում, էդ ո՞ր կիսուրն ա հարսին սիրում, որ դու սիրես: Օրինակ ա բերում ընկերուհիների կիսուրնե-
րին, թե ոնց են հարսների հետ կռ վում: Ես էլ ասում եմ, ինչքան մարդ, էդքան բնավորություն: Որոշեցի իրա մոր հետ խոսամ: Պարզ
վեց մերը աղջկանից բեդարա:

Ասում ա, աղջիկս ճիշտա ասում, կեղծավորություն ես անում: Չեմ ուզում վի ճել, տղայիս կնոջը նեղացնել: Բայց համբերությանս
բաժակը արդեն լցվել ա: Էլ ինչ անեմ, որ էդ աղջիկը հասկանա, որ ես իրա թշ նա մին չեմ: Հարևանս ասում ա, հանի տնիցդ, թող
գնան վարձով ապրեն, որ իմանան: Բայց ես իմ տղու հետ չեմ կարա տենց վարվեմ:
